Բացել գլխավոր ցանկը
Արցախի պետական զինանշանը

Բովանդակություն

Պետական կառուցվածքըԽմբագրել

Արցախը նախագահական հանրապետություն է։

Գործադիր իշխանությունը մեծ մասամբ պատկանում է նախագահին։ Նախագահը ընտրվում է ուղղակի քվեարկությամբ՝ հինգ տարվա ժամկետով։ Նա նշանակում և պաշտոնաթող է անում վարչապետին։ Վարչապետը նախագահում է կառավարությունը, որը, բացի փոխվարչապետից, կազմված է 12 նախարարներից, ազգային անվտանգության ծառայությունից, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից և Արցախի ոստիկանությունից։

Օրենսդիր մարմինը ուղղակիորեն ընտրված խորհրդարանն է՝ Ազգային ժողովը, որը ունի 33 անդամ։ Խորհրդարանի անդամները ընտրվում են հինգ տարի ժամկետով։ Արցախի քաղաքական կյանքում գերիշխում են Ազատ հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները։

Հայաստանի և Արցախի միջև սերտ համագործակցություն կա օրենսդրական ոլորտում։ Այն օրենքները, որոնք ընդունվում են ՀՀ Խորհրդարանի կողմից, հաճախ, գրեթե առանց փոփոխման, ընդունվում են Արցախի Խորհրադարանի կողմից։ Արցախի համար նաև կենսական կաևորություն ունի ՀՀ հետ համագործակցությունը և կադրերի փոխանակումը պաշտպանական ոլորտում։

ԿուսակցություններԽմբագրել

Խորհրդարանում տեղ գրաված կուսակցություններ.

ԸնտրություններԽմբագրել

  • 2005 թ. հունիսի 15-ին Արցախում տեղի ունեցան Խորհրդարանական ընտրություններ, որոնց հետևում էին շուրջ 50 դիտորդներ արտերկրից (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան), որոնք ընտրությունները գնահատեցին որպես «ազատ և թափանցիկ»[1]։
  • 2006 թ. դեկտեմբերի 20-ին ժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց նոր սահմանադրություն[2]։
  • 2007 թ. հուլիսի 19-ին Նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց Բակո Սահակյանը։

ՔաղաքացիությունԽմբագրել

Արցախի բնակիչները Արցախի քաղաքացիներ են։ Դեռևս 1992 թ. ընդունվել է «ԼՂՀ քաղաքացիության հիմնասկզբունքների օրենքը»։ Արցախի քաղաքացիների նախկինում իրենց անձը հաստատում էին Խորհրդային շրջանից մնացած անձնագրերով, որոնք արտերկրում վավերական չէին։ Այժմ դա արվում է նոր՝ հայկական անձնագրերով։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել