Արցախի ՈՒՀԱ թիմ («Աղ ու Հացով»)


Աղ ու Հացով - ՈՒՀԱ թիմ Արցախից։

«Աղ ու Հացով»
Ծագման երկիրԱրցախ, Ստեփանակերտ
Ստեղծվել է2014 Հոկտեմբեր

Թիմի պատմություն խմբագրել

Թիմը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերին, գրանցվել է ՈՒՀԱ միջազգային փառատոնի ցանկում և ստացել մասնակցելու հրավեր։ Հունվարի 12-26-ը Սոչիում անցկացվել է 26-րդ ՈՒՀԱ փառատոնը, որին մասնակցել է նաև Արցախից ՈւՀԱ թիմը՝ «Արցախի հավաքական» անունով[1]։ Փառատոնին մասնակցում էին 400-ից ավելի թիմեր ԱՊՀ տարբեր երկրներից։ Այնտեղ որոշվեց, որ Արցախի թիմը մասնակցելու է Կովկասյան լիգային, որն անց է կացվելու մարտ ամսին՝ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում։

Կովկասյան լիգայի փառատոն խմբագրել

Արցախի ՈՒՀԱ-ի թիմը, մեծ դժվարություններ հաղթահարելով, հասավ Ստավրոպոլ և հասցրեց մտնել մեկ քառորդ։ Փառատոնին մասնակցում էր 18 թիմ՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից և Արցախից։ Վերջինիս շնորհիվ լիգան ստացավ միջազգային կոչում։

 
Արցախի ՈւՀԱ թիմը Ստավրոպոլում

Կովկասյան լիգայի 1/4 եզրափակիչ խմբագրել

Ստեփանակերտի "Ուրախների և հնարամիտների ակումբի" "Աղ ու հացով" թիմը մայիսի 20-ին մասնակցել է Ստավրապոլ քաղաքում անցկացվող ՈՒՀԱ Կովկասի լիգայի քառորդ եզրափակչին։ Թիմը փայլուն ելույթ է ունեցել՝ հաջողվել է նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր[2]։ Թիմի ավագ Տիգրան Գալստյանը արժանացել է 1/4 եզրափակչի Լավագույն արտիստի կոչմանը։

 
Արցախի ՈւՀԱ թիմ

Կովկասյան լիգայի 1/2 եզրափակիչ խմբագրել

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ստավրոպոլում կայացել են Կովկասյան լիգայի կիսաեզրափակչի խաղերը։ Խաղին մասնակցել է 12 թիմ Ստավրոպոլից, Պյատիգորսկից, Գրոզնիից, Մախաչկալայից, Նալչիկից, Աստրախանից, Ռոստով-նա-Դոնուից և Ստեփանակերտից։ Եզրափակիչ փուլ անցան «Все сразу» թիմը Մախաչկալայից, "Группа энтузиастов" թիմը Ստավրոպոլից, Գրոզնիի թիմը, "Աղ ու հացով" թիմը, Պյատիգորսկի "ШиК" թիմը և Ստավրոպոլի բժշկական համալսարանի թիմը[3]։

Կովկասյան լիգայի եզրափակիչ փուլ խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 3-ին անց է կացվել Կովկասյան լիգայի եզրափակիչ խաղը, որին մասնակցել է 6 թիմ։ Խաղն անց է կացվել 3 փուլով՝ Ողջույն, 5 նորություն և երաժշտական համար։ Ստեփանակերտի "Աղ ու հացով" թիմը գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը և արժանացել գավաթի։ Իսկ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվել է եզրափակիչ փուլի Լավագույն արտիստ[4]։

Թիմի կազմը խմբագրել

  • Գեորգի Ավետիսյան-Թիմի ղեկավար
  • Դավիթ Վանյան-Թիմի ղեկավար
  • Տիգրան Գալստյան- Թիմի ավագ
  • Անդրանիկ Մեսրոպյան
  • Ավետ Բադալյան
  • Վլադիմիր Գասպարյան
  • Դավիթ Ավագիմյան
  • Դավիթ Ղահրամանյան
  • Կոլյա Շահգելդյան
  • Հովսաննա Պետրոսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի ՈՒՀԱ թիմը հաջողությամբ հանդես եկավ Սոչիի ՈՒՀԱ 26-րդ փառատոնում
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. http://news.1777.ru/28574-v-final-mezhdunarodnoy-ligi-kvn-kavkaz-vyshli-chetyre-komandy.html
  4. http://kvn.ru/journal/13271