Արցախի Հանրապետության դատական համակարգ

Արցախի Հանրապետության դատական համակարգ, Արցախի Հանրապետության տարածքում արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ: Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել է իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։

ԿառուցվածքԽմբագրել

ԼՂՀ-ի դատարաններԽմբագրել

ԼՂՀ դատարաններն անկախ են, դատավորները՝ անփոփոխելի, պաշտոնավարում են մինչ 65 տարին լրանալը։ Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում։ Դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և գերագույն, ինչպես նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից։

ԼՂՀ բարձրագույն դատական մարմինԽմբագրել

ԼՂՀ բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է, որը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից։ Գերագույն դատարանի նախագահին և մյուս դատավորներին նշանակում է Ազգային Ժողովն՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ։

ԼՂՀ-ի Արդարադատության խորհուրդԽմբագրել

ԼՂՀ-ում գործում է նաև Արդարադատության խորհուրդը, որը կազմված է 5 դատավորից և նախագահի ու Աղգային Ժողովի նշանակած 2-ական իրավաբաններից։ Գերագույն դատարանի նախագահներ են եղել Նիկոլայ Դադայանը (1991-2002), Վլադիմիր Հովսեփյանը (2002-2007), Արարատ Ղանիելյանը (2007-2010), 2010 թվականից Արամայիս Ավագյանն է։

ԼՂՀ դատախազությունԽմբագրել

Միասնական համակարգ է, որը ղեկավարում է նախագահի առաջադրմամբ Ազգային Ժողովի նշանակած (6 տարի ժամկետով) գլխավոր դատախազը։ Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հարուցում և իրականացնում է քրեական հետապնդում, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, հսկողություն է իրականացնում պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ և այլն։ ԼՂՀ Կառավարության նիստ ԼՂՀ գլխավոր դատախազներ են եղել Յուրի Սահակյանը (1992-1993), Վլադիմիր Գասպարյանը (1994-1995), Մավրիկ Ղուկասյանը (1995-2006), Արմեն Ջալինյանը (2006-2007), 2007-ից Արշավիր Ղարամյանն է։

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանԽմբագրել

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների վերականգնումն ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ն անփոփոխելի է։ ԼՂՀ ՄԻՊ-ն ստեղծվել է 2009-ին։ ԼՂՀ ՄհՊ-ը Յուրի Հայրապետյանն է։

ԼՂՀ վերահսկիչ պալատԽմբագրել

Վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի, պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ ՎՊ-ի գործունեության ծրագիրը հաստատում է Աժ-ն։ ԼՂՀ ՎՊ-ն ստեղծվել է 2008-ին (նախագահ՝ Արմեն Մոսիյան)։ Նույն անձը չի կարող 2-ից ավելի անգամ անընդմեջ նշանակվել ԼՂՀ գլխավոր դատախազ, ՄԻՊ և ՎՊ նախագահ, իսկ վերջիններս իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրական կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժ, և ստեղծագործ, աշխատանքից։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։