Արտյուշ Շահբազյան

քաղաքական գործիչ

Արտյուշ Վարդգեսի Շահբազյան (փետրվարի 18, 1961(1961-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Արտյուշ Շահբազյան
Ծնվել էփետրվարի 18, 1961(1961-02-18) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Արտյուշ Վարդգեսի Շահբազյանը ծնվել է 1961 թվականի փետրվարի 18-ին Երևան քաղաքում։

1984 թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը` «Թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ։

1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1986-1989 թվականներին որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում[1]։

1990 թվականին ընդգրկվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը։ 1990 թվականին աշխատել է ՀՅԴ Մամլո և տեղեկատու կենտրոնում` որպես լրագրող, գրասենյակի քարտուղար, 1991-199 թվականներին` ՀՅԴ Բյուրոյի «Ազատամարտ» պաշտոնաթերթում` խմբագիր, քաղաքական բաժնի պատասխանատու, խմբագրապետի տեղակալ։ 1994-1996 թվականներին թղթակցել է ՀՅԴ Բյուրոյի «Դրօշակ» պաշտոնաթերթին և ՀՅԴ այլ պարբերականների։

1990-2006 թվականներին մի քանի անգամ ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի և Գերագույն մարմնի անդամ։

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել