Արտյուշա Աղասյան
Արտյուշա Աղասյան (1 հունվարի, 1948, Քոլատակ, Մարտակերտի շրջան - 16 սեպտեմբերի, 1992, Ղազանչի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Արտյուշա Աղասյան | |
---|---|
հունվարի 1, 1948 - սեպտեմբերի 16, 1992 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Քոլատակ, Քարվաճառի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Ղազանչի, Աշոցքի շրջան, Հայաստան |
Գերեզման | Քոլատակ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
ԿենսագրությունԽմբագրել
Արտյուշա Աղասյանը ծնվել է 1948 թվական հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել ՀՀ Հրազդան քաղաքում։ Աշխատել է ՀԷկ-ում որպես բանվոր։ 1991-ին վերադարձել է հայրենի գյուղ և կամավորագրվել ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է պաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 16-ին Ղազանչի գյուղի համար մղված մարտում, արկի պայթյունից։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արտյուշա Աղասյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)