Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտյոմ Վարդանյան (հունիսի 25, 1912(1912-06-25), Կարս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 12, 1980(1980-10-12)), խորհրդային տնտեսական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1963), Լենինյան մրցանակի դափնեկիր (1961)։

Արտյոմ Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1912(1912-06-25)
ԾննդավայրԿարս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 12, 1980(1980-10-12) (68 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Լենինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

1931 թվականին ավարտել է Վլադիկավկազի պոլիտեխնիկական տեխնիկումը, այնուհետև՝ 1933 թվականին՝ գունավոր մետաղների Հյուսիս-Կովկասյան ինստիտուտը։ 1931-1941 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հյուսիսային Օսիայի, Ուկրաինայի, Պերմի մարզի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններում։ 1939 թվականին անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը[1]։

1941-1949 թվականներին աշխատել է գլխավոր մետաղագործ, գլխավոր ինժեներ, Չիմկենտի կապարի գործարանի տնօրեն։ 1949-1963 թվականներին զբաղեցրել է Ուստ-Կամենոգորսկի կապարի-ցինկի գործարանի տնօրենի պաշտոնը, ապա՝ Վլադիմիր Լենինի անվան Ուստ-Կամենոգորսկի կապարի-ցինկի կոմբինատի տնօրենի պաշտոնը[1]։

1963-1966 թվականներին զբաղեցրել է Հարավ-Ղազախական ժողտընտխորհի նախագահի, Ղազախական ԽՍՀ ժողովրդական տնտեսության խորհրդին կից քիմիական արդյունաբերության գլխավոր վարչության պետի, Ղազախական ԽՍՀ գունավոր մետալուրգիայի նախարարի տեղակալի պաշտոնները[1]։

1952 թվականից եղել է Ղազախական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի անդամ։ Ընտրվել է 6-8 գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 6-7 գումարումների Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով, «Պատվո նշան» շքանշանով և ԽՍՀՄ մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Казахская ССР / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1988. — Т. 2. — С. 125. — ISBN 5-89800-002-Х

Արտաքին հղումներ խմբագրել