Արտյոմ Երկանյան

հայ լրագրող, հեռուստահաղորդավար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտյոմ Լեոնի Երկանյան (իսկական անունը՝ Արտեմ, մարտի 15, 1971(1971-03-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան, լրագրող։

Արտյոմ Երկանյան
Ծնվել էմարտի 15, 1971(1971-03-15) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար, մեկնաբան, լրագրող և հեռուստահաղորդավար
Աշխատանք1988-ից
ԱշխատավայրՄիր, Առաջին ալիք, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Ինտերնյուզ և Շանթ հեռուստաընկերություն
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1971 թ. մարտի 15-ին Երևանում։ 1993 թվականին սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ 1988-1998 թթ. թղթակցել և խմբագրել է բազմաթիվ թերթեր և ամսագրեր՝ «Կոմսոմոլ», «Գործարար աշխարհ», «Հայկական բորսայի տեղեկագիր», «Ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն», «Բրավո», «Բորսային լուրեր», «Նոր սերունդ»։ 1990 թվականից՝ Հայաստանի Ժուռնալիստների միության, 1995 թվականից Երևանի մամուլի ակումբի անդամ է։ 1998 թ. եղել է «Միր» հեռուստաընկերության լրատվական մեկնաբան։ 1998-1999 թթ. աշխատել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Ժամանակ», «Լուրեր», «Առավոտ» հաղորդումների թղթակից, 2000-2001 թթ.՝ «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ճակատային գծում» հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար։ 2000-2003 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում ռուսերեն լեզվով վարել է «Հայլուր» լրատվական հաղորդումը։ Հեղինակել է մի քանի դոկումենտալ ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնց համար արժանացել է մրցանակների։ 2002 թվականից թղթակցում է «Կոմերսանտ» թերթին։ 2003 թվականից հանդիսանում է «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության խմբագիրը։ 2009 թ․ արժանացել է Երևանի Մամուլի ակումբի, 2010 թ.` Ռուսալեզու հեռուստատեսային և ռադիոհաղորդումների միջազգային 5-րդ փառատոնի մրցանակներին։ 2010-2011 թվականներին հեղինակել և վարել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայկական աշխարհ» հաղորդաշարը։ 2011 թվականից հեղինակել և վարել է «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» հաղորդաշարը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել