Արտյոմ Վիկտորովիչ Գոմելկո (բելառուս․՝ Арцём Вiктаравiч Гамелько, դեկտեմբերի 8, 1989(1989-12-08)[2][3], Ժոդինո, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ 

Արտյոմ Գոմելկո
բելառուս․՝ Арцём Гамелько
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Մականուն Յութուբ[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 8, 1989(1989-12-08)[2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Ժոդինո, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 192 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սլոնիմ
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Բելառուս Տորպեդո 2 (−5)
2008-2012 Ռուսաստան Լոկոմոտիվ 1 (−3)
2010  Բելառուս Նաֆտան 22 (−20)
2011  Բելառուս Տորպեդո-ԲելԱԶ 12 (−17)
2013-2015 Բելառուս Գրանիտ ? (−?)
2015-մ.հ. Բելառուս Սլոնիմ 12 (−13)
Ազգային հավաքական
2007-2011 Բելառուս Բելառուս (մինչև 21) 11 (−8)
2011 Բելառուս Բելառուս (օլիմպ.) 4 (−5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Արտյոմ Գոմելկուն «ԲելԱԶ» մարզադպրոցի սան է։ Նրա առաջին մարզիչը եղել է Միխայիլ Դեմյանովիչ Ռուսակը։ 2005-2007 թվականներին խաղացել է Ժոդինոյի «Տորպեդո» ակումբում։ 2007 թվականի դեկտեմբերին, երբ լրացել է ֆուտբոլիստի 18 տարին, ուժի մեջ է մտել 5-ամյա պայմանագիրը Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Դարպասապահն իրեն լավ է դրսևորել ակումբի հավաքների ժամանակ և դրական տպավորություն է թողել երկաթուղայինների ղեկավարության վրա. նա արժանացել է ակումբի այն ժամանակվա նախագահ Յուրի Սյոմինի ու դարպասապահների մարզիչ Սերգեյ Օվչիննիկովի դրական գնահատականին։ 2011 թվականի հունիսի 22-ին նա նշեց իր դեբյուտը թիմի կազմում՝ մասնակցելով ԲԿՄԱ-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1:3 հաշվով։ Շուտով նա վարձավճարով տեղափոխվում է «Տորպեդո-ԲելԱԶ» ֆուտբոլային ակումբ։ 2013 թվականի փետրվարին Արտյոմ Գոմելկոն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Գրանիտ» ակումբի հետ։

Հավաքականում խմբագրել

2006 թվականից Արտյոմ Գոմելկոն խաղացել է Բելառուսի երիտասարդական հավաքականի, որի կազմում 2007 թվականին հաղթել է Գրանատկինի հիշատակին նվիրված մրցաշարում։ Նա ընդգրկվել է Բելառուսի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2009 թվականին Շվեդիայում և 2011 թվականին Դանիայում (բրոնզե մեդալակիր) անցկացվող Եվրոպայի առաջնություններին, բայց ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Արտյոմ Գոմելկոն Բելառուսի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է ընկերական խաղերի։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  Բելառուսի երիտասարդական հավաքական
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր - 2011

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտյոմ Գոմելկո» հոդվածին։