Արտյոմ Բորովիկ

ռուս լրագրող

Արտյոմ Բորովիկ (ռուս.՝ Артём Ге́нрихович Борови́к, սեպտեմբերի 13, 1960(1960-09-13)[2], Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 9, 2000(2000-03-09)[2], Խիմկի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս լրագրող, «Հույժ գաղտնի» հրատարակչական հոլդինգի նախագահ։

Արտյոմ Բորովիկ
ռուս.՝ Артем Боровик[1]
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1960(1960-09-13)[2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 9, 2000(2000-03-09)[2] (39 տարեկան)
Մահվան վայրԽիմկի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունinvestigative journalist և Մեդիամագնատ
Ծնողներհայր՝ Հենրիկ Բորովիկ[2]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsovsekretno.ru
 Artyom Borovik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Մեքսիկայում
 
Արտյոմ Բորովիկի անվան զբոսայգի

Արտյոմ Բորովիկը ծնվել է Մոսկվայում` լրագրողի ընտանիքում։ Հայրը քաղաքական մեկնաբան, գրող և դրամատուրգ Հենրիկ Բորովիկն է (ծնվ. 1929), մայրը` Գալինա Բորովիկը (ծննդյան անունը` Ֆինոգենովա, 1932-2013)` մասնագիտությամբ պատմության ուսուցչուհի, հետագայում հեռուստատեսության մշակույթի բաժնի խմբագիր։ 1966-1972 թվականներին ապրել է Նյու Յորքում, որտեղ հայրն աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության և «Գրական թերթի» թղթակից։ Սովորել է 45-րդ դպրոցում (Միլգրամի դպրոց)։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետը։

Աշխատել է որպես լրագրող խորհրդային տարբեր պարբերականներում, այդ թվում` «Սովետսկայա Ռոսիա» թերթում և «Օգոնյոկ» ամսագրում (1987-1991), որի հանձնարարությամբ մի քանի անգամ մեկնել է Աֆղանստան։ Աֆղանական պատերազմին նվիրված «Թաքնված պատերազմ» գրքի հեղինակն է։ 1988 թվականին որոշ ժամանակ ծառայել է ԱՄՆ բանակում (Ֆորտ Բեննինգում)` փորձի շրջանակներում, որի ընթացքում խորհրդային լրագրողը ուղևորվում էր ամերիկյան բանակ, իսկ ամերիկացի լրագրողը` խորհրդային բանակ։ Իր բանակային փորձի մասին գիրք է գրել` «Ինչպես եմ ես ամերիկյան բանակում զինվոր եղել»։

«Հույժ գաղտնի» հաղորդաշարի իր գործընկեր Եվգենի Դոդոլևի հետ նա վարել է ժամանակին հայտնի «Հայացք» (ռուս.՝ «Взгляд») հայտնի հաղորդումը, որը շաբաթական 100 միլիոն մարդ էր դիտում[6]։ Նույնիսկ 10 տարի անց «Օգոնյոկը» հաղորդավարներին ներկայացրել է որպես «ժողովրդական հերոսներ»[7]։

  Ո՞վ է հիշում, թե քանիսն էին «Հայացքի» հաղորդավարները, որոնք հայտնվում էին ուրբաթ օրերին ամենաազատ «Օստանկինո» ստուդիայում։ Լիստև, Լյուբիմով, Զախարով, Պոլիտկովսկի, Մուկուսև։ Ուրիշ էլ ո՞վ` Լոմակին, Դոդոլև, Բորովիկ... Նրանք դարձան են ժողովրդական հերոսներ, որոնք մարմնավորում էին երկրի ներսում տեղի ունեցող փոփոխություններն այնպես, ինչպես արտասահմանում վերակառուցման խորհրդանիշ էր Գորբաչովը։ Քանի որ նրանց հետ միասին ուրբաթից ուրբաթ մենք համաձակորեն սովորեցինք խոսել ոչ թե խոհանոցային շշուկով, այլ բարձրաձայն. ԽՍՀՄ-ում, այնուամենայնիվ, սեքս կա, կապիտալիզմը նույնպես մարդկային դեմք ունի, ռոք-էն-ռոլը կենդանի է, Չեռնոբիլը ոչ թե վթար է, այլ ողբերգություն... Բայց երբ մենք միասին անցանք գրեթե ողջ Ժողովրդավարական այբբենարանը և սովորեցինք բարձրաձայն խոսել, արդեն գրեթե միևնույն էր, թե ով է մեզ հետ խոսում «Վզգլյադի» ստուդիայից։ Ինչի համար բոլոր նրանց, ովքեր երբևէ դա արել են, մարդկային մեծ շնորհակալություն։  

Ընդգրկվել է «Отечество — Вся Россия» ցուցակի խմբում։

Մահ խմբագրել

Արտյոմ Բորովիկը մահացել է 2000 թվականի մարտի 9-ին` 40 տարեկանում` Մոսկվա - Կիև չվերթն իրականացնող Յակ-40 ինքնաթիռի ընկնելու հետևանքով, որի մեջ էր նաև ««Ալյանս» գրուպ» ընկերության ղեկավար Զիա Բաժաևը։ Զոհվել է 9 մարդ, այդ թվում` անձնակազմի 5 անդամ[8][9]։ Սկզբում ինքնաթիռը պետք է թռչեր 2000 թվականի մարտի 9-ի առավոտյան ժամը 8:00-ին, սակայն Բորովիկի պլանավորված չվերթի ուշացման պատճառով Բաժաևը Արտյոմին իր ինքնաթիռում տեղ էր առաջարկել...

2000 թվականի մարտի 11-ին թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[10] (10-րդ տեղամաս)։

Պատմաբան Յուրի Ֆելշտինսկու և քաղաքագետ Վլադիմիր Պրիբիլովսկու կարծիքով Բորովիկի մահը կարող է կապված լինել մարտի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին Վլադիմիր Պուտինի մասին նրա հրապարակումների հետ[11]։ Նա մահացել է Պուտինի մանկության մասին պլանավորված նյութերի հրապարակումից երեք օր առաջ. Բորովիկն ուսումնասիրում էր Վերա Պուտինայի հայտարարությունը[11][12]։ Այդ ընթացքում նա նաև հետաքննություն է անցկացրել Մոսկվայում 1999 թվականին բնակելի տների պայթյունների վերաբերյալ[13][14]։

Հիշողության հավերժացում խմբագրել

  • Արտյոմ Բորովիկի անվան մրցանակ
  • Արտյոմ Բորովիկի անվան գիմնազիա
  • Արտյոմ Բորովիկի անվան զբոսայգի
  • «Հույժ գաղտնի։ Տեղեկություն մտորելու համար». «Արտյոմ Բորովիկի հիշատակին» շարք (НТВ, 2001)
  • Վավերագրական ֆիլմ «Արտյոմ» (НТВ, 2005)
  • Ալեքսեյ Ալյոնինի վավերագրական ֆիլմը` «Արտյոմ Բորովիկ։ Նա շատ էր շտապում ապրել» (2010).

Մատենագիտություն խմբագրել

  • Կհանդիպենք երեք կռունկների մոտ։ Մ., Պրավդա, 1987
  • Կհանդիպենք երեք կռունկների մոտ։ Մ., 1988
  • Աֆղանստան։ Կրկին պատերազմի մասին։ Մ., 1990
  • Ինչպես եմ ես ամերիկյան բանակում զինվոր եղել։ Մ., Քաղաքական նորությունների գործակալություն, 1989
  • Թաքնված պատերազմ։ Մ., ՊԻԿ, 1992
  • Ֆ. Ռազակով. Հեռուստատեսության աստղերը. ճշմարտություն։ Ենթադրություններ։ Սենսացիաներ. (տպագիր տեքստ) / հեղինակ` Ֆյոդոր Ռազակով (Author), խմբագիր` Վ. Դոլնիկով (Editor), նկարիչ` Մ. Ա. Լևիկին (Artist): — Մոսկվա (Ռուսաստան)։ Էքսմո, 2000։ - 432 էջ, 24 սմ - 7 000 օրինակ։ - ISBN 5-04-006025-4
  • Այլևս չիմանալով արգելքներ։ Մ., Հույժ գաղտնի, 2001

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://24smi.org/celebrity/39690-artem-borovik.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.theguardian.com/news/2000/mar/29/guardianobituaries.isobelmontgomery
  3. https://tass.ru/encyclopedia/person/borovik-artem-genrihovich
  4. https://ria.ru/20200309/1568236469.html
  5. http://pravo.gov.ru/proxy/ips/?docbody=&firstDoc=1&lastDoc=1&nd=102022224
  6. Clines, Rancis X. (1991 թ․ հունվարի 12). «Soviet Press Curbs Hint at a Retreat». The New York Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «10 տարի փոխելով աշխարհայացքը». // Огонёк, 1997, № 52. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  8. Mystery death of Kremlin critic, The Guardian, 10 March 2000
  9. Russian crash: search for terrorist link, BBC News.
  10. «Այսօր Մոսկվայում հրաժեշտ տվեցին հայտնի լրագրող, մեդիա հոլդինգի նախագահ Արտյոմ Բորովիկին». Առաջին ալիք (ռուսերեն). 2000 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  11. 11,0 11,1 Yuri Felshtinsky and Vladimir Pribylovsky The Age of Assassins: The Rise and Rise of Vladimir Putin, Gibson Square Books, London, 2008, 1-906142-07-6, pages 116-121.
  12. «Could this woman be Vladimir Putin's real mother?». The Telegraph. 2008 թ․ դեկտեմբերի 12.
  13. "Incident #1: Borovik's 'Top Secret'" Արխիվացված 2019-05-31 Wayback Machine.
  14. BBC News, "Russian crash: search for terrorist link", 10 մարտի 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտյոմ Բորովիկ» հոդվածին։