Արտյոմ Առաքելյան (23 օգոստոսի, 1960, Այգեստան, Հադրութի շրջան - 24 մարտի, 1992, Այգեստան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արտյոմ Ժորայի Առաքելյան
23 օգոստոսի, 1960 - 24 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Այգեստան, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Այգեստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

ԿենսագրությունԽմբագրել

Արտյոմ Առաքելյանը ծնվել է 1960 թ. օգոստոսի 23-ին Հադրութի շրջանի Այգեստան գյուղում։ Տեղի տարրական դպրոցն ավարտելուց հետո Հադրութում ավարտել է միջնակարգը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, կամավորագրվել ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 24-ին՝ Այգեստան գյուղի պաշտպանության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Այգեստանի գերեզմանատանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել