Արտի Ագարվալ

հնդիկ դերասանուհի

Արտի Ագարվալ (անգլ.՝ Aarthi Agarwal, մարտի 5, 1984(1984-03-05), Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 6, 2015(2015-06-06), Ատլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), հնդիկ դերասանուհի։ Առավելապես նկարահանվել է տելուգու լեզվով ֆիլմերում, որոնք ընդհանուր անվանվում են Տոլիվուդ[1]։ 2001-2015 թվականներին նկարահանվել է 22 ֆիլմերում։

Արտի Ագարվալ
Ծնվել էմարտի 5, 1984(1984-03-05)
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհունիսի 6, 2015(2015-06-06) (31 տարեկան)
Մահվան վայրԱտլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի և դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1984 թվականի մարտի 5-ին Նյու Ջերսիում, ԱՄՆ-ում, հնդկական ընտանիքում, ծագումով Գուջարաթ նահանգից էր։ Իր հայրը` Շաշանկը, աշխատել է հյուրանոցային բիզնեսում, մայրը` Վիման, տնային տնտեսուհի է եղել։ Բացի Արտիից ընտանիքում կան նաև երկու երեխաներ։ Դերասանուհու փոքրիկ քույրը` Ադիտա Ագարվալը, նույնպես նկարահանվել է մի քանի ֆիլմերում[2]։

14 տարեկանում աղջկան նկատել է հնդիկ դերասան և պրոդյուսեր Սունիլ Շետին և հրավիրել է պարել Ֆիլադելֆիայի բեմում, Փենսիլվանիայի նահանգ։ Ներկայացումից հետո նա խնդրել է նրա հորը օգնել Արտիին՝ Բոլիվուդի նկարահանումների համար։ Հաջորդ ամառ նա այցելել է դերասանական հմտությունների դասընթացների Asha Chandra Acting Institute, Մումբայում[3] և 16 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է «Paagalpan» ֆիլմում[4]։ Ֆիլմի գնահատման ժամանակ կինոքննադատ Տարան Ադարշը գրել է.«Դուք տպավորված կլինեք ազնվությամբ և անկեղծությամբ, որը նա արտացոլում է իր առաջին ֆիլմում»[5]։ Paagalpan ձախողվել է կինովարձույթում և Արտին որոշել է փորձել հաջողությունը Տոլիվուդում, չնայած այն բանին, որ չի խոսում տելուգու լեզվով[6]։

2002 թվականի նրա ամենահաջողված ֆիլմերից է «Indra»-ն։ Այն դարձել է տարվա ամենաշահութաբեր կինոժապավենը տելուգու լեզվով[7][8] և նրան բերել է CineMAA Awards լավագույն կանացի դերի համար[9]։ Այդ տարի թողարկված Nuvvu Leka Nenu Lenu-ն և Allari Ramudu-ն դարձել են հիթեր, իսկ «Nee Sneham»-ը միջին դրամարկղային շահույթ ունեցավ[10]։ Միջին արդյունք ունեցավ նաև 2003 թվականի »Palnati Brahmanayudu»-ը[11]։

2005 թվականի մարտի 23-ին Արտիին տարել են Հայդարաբադի Apollo Hospital հիվանդանոց ինքնասպանության փորձից հետո, որը դերասան Տարունի հետ սիրային հարաբերությունների մասին խոսակցությունների արդյունք էր[12][13][14]։ 2006 թվականին ընկնելուց ստացել է գլխի վնասվածք և կրկին հոսպիտալացվել է[15][16]։ 2007 թվականին նա ամուսնացել է իր հեռու բարեկամի` հնդկական ծագմամբ ամերիկացի ծրագրավորող Ուջվալա Կումարաի հետ, որի հետ վեց ամիս էր հանդիպել[17]։ Ամուսինները բաժանվել են 2009 թվականին[18]։ Դրանից հետո Արտին իր ծնողների հետ ապրել է Նյու Ջերսիում, Egg Harbor Township վայրում։ Վերջին մի քանի տարում դերասանուհին տառապում էր ճարպակալությամբ և գրեթե չի նկարահանվել։ 2014 թվականին նա որոշել է վերադառնալ կինո[19]։

Մահացել է 2015 թվականի հունիսի 6-ին սրտի կաթվածից Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքի AtlantiCare Regional Medical Center Mainland Division բժշկական կենտրոնում լիպոսակցիայի վիրահատությունից կես ամիս անց[20]։ Նրա վերջին ֆիլմը` «Ranam 2»-ը, որը թողարկվել էր դերասանուհու մահից մեկ օր առաջ, հանրության կողմից լավ է ընդունվել[21][22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Aarti Agarwal is no more» (անգլերեն). Telugu Film Producers Council. 2015 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  2. «Aditi Agarwal in jail» (անգլերեն). IndiaGlitz. 2007 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  3. «Interview with Arti Agarwal by Jeevi» (անգլերեն). Idlebrain.com. 2002 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. Prakash Upadhyaya (2015 թ․ հունիսի 6). «Aarthi Agarwal Dies in New Jersey; Celebrities Condole her Untimely Death». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  5. Taran Adarsh (2001 թ․ հունիսի 6). «Paagalpan - Critic Review» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «Telugu actress Aarthi Agarwal dies at 31, a month after liposuction surgery». The Indian Express (անգլերեն). 2015 թ․ հունիսի 9. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. D Govardan (2003 թ․ սեպտեմբերի 25). «Tagore reverses flop-trend in Telugu movies». The Economic Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. Saudamini Jain (2015 թ․ մարտի 7). «Why Indra The Tiger is a permanent fixture on Indian television». Hindustan Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «Telugu Cinemaa Awards» (անգլերեն). Idlebrain.com. 2003 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Year 2002 Special - Hits» (անգլերեն). Idlebrain.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. K Rajani Kanth (2003 թ․ դեկտեմբերի 23). «2003 - Year of all-time hits & mega failures for Tollywood». Business Standard (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. Suresh Kavirayani (2013 թ․ հունիսի 4). «The dark side of showbiz spotlight». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «Actress Aarti Agarwal attempts suicide?». The Hindu (անգլերեն). 2005 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  14. Bhawana Somaaya Fragmented Frames: Reflections of a Critic. — Pustak Mahal, 2008. — P. 81. — ISBN 9788122310160
  15. «Film actress Aarti Agarwal critical». The Hindu (անգլերեն). 2006 թ․ փետրվարի 17. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Telugu actress Aarti Agarwal in Mumbai». The Times of India (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Telugu actress Aarti Agarwal ties the knot» (անգլերեն). Rediff.com. 2007 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «Arthi Agarwal: 'Second marriage will be fruitful'» (անգլերեն). Greatandhra. 2009 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  19. «Aarti Aggarwal makes a comeback». Deccan Chronicle (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  20. «Звезда Болливуда скончалась после липосакции» (ռուսերեն). InterMedia. 2015 թ․ հունիսի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  21. Serish Nanisetti (2015 թ․ հունիսի 7). «Mystery Surrounds Death of Actress Aarthi Agarwal». The New Indian Express (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  22. Neha Jha (2015 թ․ հունիսի 8). «Ranam 2 was aarti's comeback: Amma Rajasekar». work=Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: Missing pipe in: |work= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել