Արտիս գրադարան (հոլ.՝ Artis Bibliotheek), 19-րդ դարի գրադարան՝ տեղակայված Ամստերդամ Plantage Middenlaan 45 հասցեում։ 2005 թվականից Արտիս գրադարանը Ամստերդամի համալսարանի Հատուկ հավաքածուի մաս է կազմում։

Արտիս գրադարան
Երկիր Նիդերլանդներ
Տեսակգրադարան
Հիմնվել է1838
ՏեղադրությունԱմստերդամ

Պատմություն խմբագրել

1838 թվականին Ամստերդամի մի շարք արիստոկրատներ, այդ թվում նաև գրավաճառ և թռչնասեր Գերարդուս Ֆրեդերիկ Վեստերմանը (1807-1890), հիմնադրել են Կենդանաբանական միության Natura Artis Magistra-ը (այժմ՝ Ամստերդամի կենդանաբանական այգի)՝ նպատակն ունենալով «խթանել բնական պատմության վերաբերյալ գիտելիքները»։ Հիմնադրվել է Արտիս կենդանաբանական այգին և կենդանաբանական թանգարանն ու գրադարանը։ Միությունը գրադարանի համար անմիջապես նվիրատվություններ ստացավ (այդ թվում մեկը Վեստերմանից)։ Այդ նվիրատվությունների շնորհիվ գրադարանը կարողացավ համալրել իր գրադարակները։

1881 թվականին գրադարանավար Գիլլս Յանսը կազմել է Արտիս գրադարանի 4381 նմուշներից կազմված հավաքածուի կատալոգը։ Արտիս գրադարանի հավաքածուն ընդլայնվեց՝ կազմելով 16000 վերնագիր։ 1848-1995 թվականներին Կենդանաբանական միության Natura Artis Magistra-ը հրապարակվել է «Կենդանաբանության ներդրումներ» հանդեսը։ Այս ամսագրի բոլոր համարները ընդգրկված են գրադարանի հավաքածուում։

Հետազոտություն խմբագրել

Ամսատերդամի քաղաքային համալսարանի (այժմ՝ Ամստերդամի համալսարան) հիմնադրումից ի վեր Արտիս գրադաարնի հավաքածուն օգտագործվումէ կրթական, հետազոտական նպատակներով։ Շատ կենսաբաններ խոհրհրդակցում են իրենց ուսանողների հետ հավաքածուի շուրջ, այդ թվում՝ Մաքս Վեբերը, Դիք Հիլենիուսը, Տիյս Գոլդշմիթը։

Հավաքածու խմբագրել

Արտիս գրադարանի հավաքածուն ընդգրկում է հետևյալը՝ բնական պատմություն, Արտիս կենդանաբանական այգի, բնություն, գյուղատնտեսություն, էվոլյուցիոն տեսություն (Darwiniana), Կառլ Լիննեյի հավաքածու (Linnaeana):

 
Արտիս գրադարան

Գրադարանի շենք խմբագրել

Սկզբում Վեստերմանը գրադարանային նմուշներից շատերը պահում էր իր տանը։ 1859 թվականից այդ հավաքածուն տեղավորվեց կենդաբանական այգու շենքում։ 1868 թվականին հավաքածուն տեղափոխեցին Plantage Middenlaan-ում գտնվող շենք, որը նախագծվել էր ամստերդամցի ճարտարապետ GB Salm-ի կողմից (1831-1897)։ 1868-1872 թվականներին շենքն ընդլայնվեց, և այստեղ տեղավորեցին նաև կենդանաբանական հավաքածուները։ 1885 թվականին Նիդերլանդների կենդանական աշխարհի թանգարանի (Museum voor de Nederlandsche Fauna) համար ավելացվեց ևս երկու սրահ։ Ախոռները կառուցվեցին ցոկոլային հարկում։ Մինչև 1920 թվականը հավաքածուում ներառված էին նաև զեբրեր։ 1883 թվականին սատկեց վերջինը կվագգան։ Այս տարբեր կենդանաբանական հավաքածուները սփռված են Ամստերդամում իրար հարևանությամբ գտնվող մի քանի շենքերում, ինչպես նաև Լեյդենի Նատուրալիսում (Naturalis): Գրադարանը, սակայն, մնում է նույն վայրում։

Գրականություն խմբագրել

  • Hans Mulder en Erik Zevenhuizen (red.), De natuur op papier. 175 jaar Artis Bibliotheek, Amsterdam 2013.
  • Aap, vis, boek. Linnaeus in de Artis Bibliotheek, Amsterdam 2007.
  • C.P. Krabbe, “Natuurlijke verwantschap: de gebouwen van het genootschap Natura Artis Magistra”. In: Amsterdam. Monumenten & archeologie. Jaarboek 10, p. 71-87.
  • F.F.J.M. Pieters, “De Artis Bibliotheek in Amsterdam”. In: De Boekenwereld, jrg. 6, nr. 3 (maart 1990).
  • H.E. Coomans, “Van Draak tot Engel. Korte geschiedenis van het Zoölogisch Museum”. In: Ons Amsterdam, jrg. 40 (1988), p. 117-122.

Արտաքին հղումներ խմբագրել