Արտեմ Աղաբեկի Աբելյան (1914, նոյեմբերի 14, Հաղպատ - 1982), հայ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Արտեմ Աղաբեկի Աբելյան
Դիմանկար
Ծնվել է1914, նոյեմբերի 14[1]
ԾննդավայրՀաղպատ
Մահացել է1982[1]
Մահվան վայրՀաղպատ, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ, զինվորական
ԱշխատավայրԱլավերդու Սպենդիարյանի անվան միջնակարգ դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, «Կարմիր աստղ» շքանշան, «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Արտեմ Աբելյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 14-ին Հաղպատ գյուղում։ 1934 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, այնուհետև նշանակվել է Հաղպատի յոթամյա դպրոցի ուսումնական մասի վարիչ և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1940 թվականին զորակոչվել է բանակ. այդ ժամանակ սովորում էր Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Նախապես ծառայության է անցել 146-րդ հրաձգային դիվիզիայի հետախուզական գումարտակում որպես տանկի հրամանատար, ապա տեղափոխվել է 15-րդ, իսկ 1941 թվականի հունվարից՝ 20-րդ տանկային դիվիզիայի հետախուզական գումարտակ, որը գտնվում էր Շեպետովկայում։

Պատերազմի սկզբին Արտեմ Աբելյանը Դուբնո քաղաքի մատույցներում էր։ Իր զորամասի հետ պաշտպանական մարտերով նահանջել է մինչև Չեռնիգով։ Նա վիրավորվում է Գոմել քաղաքի մոտ։ Ապաքինվելուց հետո տեղափոխվում է 54-րդ տանկային գունդ, որը մարտեր էր մղում Լոզովայա կայարանի մոտ։ Մարտերից մեկի ժամանակ Արտեմ Աբելյանը վիրավորվում է երկրորդ անգամ և բուժվելուց հետո նշանակվում է 20-րդ տանկային գնդում որպես տանկի հրամանատար։ Մասնակցում է Կուրսկի ճակատամարտին և Դնեպրի անցմանը։ 1944 թվականին սովորում է տանկային ուսումնարանում, որն ավարտելուց հետո նշանակվում է տանկային 32-րդ բրիգադում որպես դասակի հրամանատար։ Գերմանիայի դեմ պատերազմից հետո Արտեմ Աբելյանն իր տանկային բրիգադի հետ տեղափոխվում է Հեռավոր Արևելք, մարտերով հասնում Կուրիլյան կղզիներ։

1946 թվականի օգոստոսին Արտեմ Աբելյանը զորացրվում է և, վերադառնալով հայրենի շրջանը, նշանակվում է միջնակարգ դպրոցի, նշանակվում է միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ՝ միաժամանակ ավարտելով հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Այնուհետև նշանակվում է Ալավերդու Սպենդարիանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն։

Պարգևատրվել է «Կարմիր աստղ», «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով և մեդալներով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հմուտ ուսուցիչ, քաջ զինվոր
  2. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 5-6։