Արտափրենես (Արտափրենեսի որդի)

Արտափրենես II (հուն․՝ Ἀρταφέρνης), Արտափրենեսի որդին, Դարեհ I Մեծի եղբորորդին և Աքեմենյան տերության հրամանատարներից մեկը։ Նա եղել է Լիդիայի սատրապը մ․թ․ա․ 492-մոտ 480 թվականներին։

Արտափրենես
հուն․՝ Ἀρταφέρνης
Արտափրենեսը Մարաթոնի դաշտում հույների դեմ կռվելիս, մ․թ․ա․ 490 թվական
Մ․թ․ա․ VI-V դարեր
ԾննդավայրԼիդիա
ՔաղաքացիությունԱքեմենյան պետություն Աքեմենյան պետություն
Կոչումզորավար և սատրապ
Մարտեր/
պատերազմներ
Պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան (Երետրիայի պաշարում, Մարաթոնի ճակատամարտ)
Պարսիկների՝ դեպի Հունաստան երկրորդ ներխուժման ժամանակ առաջնորդել է լիդիացիներին և մյուսիացիներին
Արտափրենես II-ը եղել է Լիդիայի և Հոնիայի սատրապը

Նա Դատիսի հետ միասին նշանակվել է Դարեհի կողմից կազմակեպված առաջին ներխուժմանը դեպի Հունաստան, որի նպատակն էր Աթենքի ու Երետրիայի պատժումը, քանի որ նրանք մասնակցություն էին ցուցաբերել Հոնիական ապստամբությանը։ Արտափրենեսը և Դատիսը պաշարում և ավերում են Երետրիան, սակայն մ․թ․ա․ 490 թվականին Մարաթոնի ճակատամարտում պարտություն են կրում աթենացիներից[1][2]։

Տասը տարի անց Արտափրենեսը հիշատակվում է որպես լիդիացիների և մյուսիացիների առաջնորդ պարսիկների՝ դեպի Հունաստան կազմակերպած երկրորդ արշավանքի ժամանակ[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Persian Fire. Թոմ Հոլանդ 978-0-349-11717-1
  2. Հերոդոտոս, Պատմություն VI 94; VI 119; VII 8, 2; VII 10, 2; Pausanias I 32, 7
  3. Հերոդոտոս, Պատմություն VII 74; Aeschylus The Persians 21