Արտավազդ Պապիկյան (մանկավարժ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Պապիկյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Վարոսի Պապիկյան (1912, Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):
Արտավազդ Պապիկյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱրտավազդ Պապիկյանը ծնվել է 1912 թվականին, Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում։ 1933 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, գործուղվել Թումանյանի շրջանի Օձունի միջնակարգ դպրոց։ Այնտեղ աշխատել է շուրջ ինը տարի։ Այդ տարիներին ավարտել է նաև Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը[1]։
1942 թվականին Պապիկյանը զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել Թամանյան 89-րդ հայկական դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդում, որպես դասակի հրամանատարի օգնական։ 1943 թվականին ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պապիկյանը գերմանաֆաշիստական զավթիչների դեմ կռվել է Թամանի թերակղզում, Կերչ, Սևաստոպոլ քաղաքներում, մարտերով հասել է Գերմանիա, մասնակցել Բեռլինի գրավմանը։ Պատերազմական տարիների նրա անցած մարտական հերոսական ուղու վկայություններն են Կարմիր աստղի շքանշանը, «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալները[1]։
Զորացրվելուց հետո Պապիկյանը երկար տարիներ եղել է Թումանյանի շրջանի Օձուն գյուղի մանկատան տնօրենը, դասավանդել է մաթեմատիկա։ 1967 թվականին Պապիկյանը ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել № 78 դպրոցում։ 1975 թվականին անցել է կենսաթոշակի[1]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- «Խիզախության համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ