Արտավազդ Եղիազարյան
հասարակական գործիչ, մանկավարժ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Եղիազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Միքայելի Եղիազարյան (հունիսի 23, 1899[1][2], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 16, 1974[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հասարակական գործիչ, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր։
Արտավազդ Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1899[1][2] |
Ծննդավայր | Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 16, 1974[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1919)[1], Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1927)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, դասախոս, պետական ծառայող, տնտեսագետ և պատմաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1][2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1][2] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Սկզբնական կրթությունն ստացել է տեղի տարրական, Թիֆլիսի ծխական, ապա՝ Ներսիսյան դպրոցում (ավարտել է 1919 թվականին)։ 1923 թթ. հաճախել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը։ 1925-1927 և 1931-1933 թթ. ուսանել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում։ 1929-1931 և 1934-1936 թթ. եղել է Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար, 1955-1963 թթ.՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ (այժմ ՀՀ) ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, 1963-1974 թթ.՝ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ստեղծագործություններ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Եղիազարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 505)։ |