Արտավազդ Ա Մամիկոնյան
Հայոց սպարապետ
Արտավազդ Ա Մամիկոնյան (3-րդ դար - 4-րդ դար), հայ զորահրամանատար, սպարապետ Մեծ Հայքի թագավորության ժամանակ, Մամիկոնյան ընտանիքի ամենահին նախահայրը։ Նա ապրել է 3-րդ դարի վերջում և 4-րդ դարի սկզբում։ Ըստ Քրիստիան Սետտիպանիի, նա ամուսնացել է Վիրքի տիրակալ Ամասասպ III-ի դստեր հետ և ունեցել երկու որդի՝ Վաչե Մամիկոնյանը և Համազասպը, որոնց սերունդները կարևոր դեր են խաղացել Հայաստանի քաղաքականության մեջ։
Արշակ Բ-ի կառավարման սկզբում արդեն Արտավազդ Մամիկոնյանը ողջ չէր, այլապես Փավստոս Բուզանդը նրան կհիշատակեր[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ։ «ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 338-368 ԹԹ.»
ԱղբյուրներԽմբագրել
- Settipani Christian (2006)։ Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle (French)։ Paris: de Boccard։ ISBN 978-2-7018-0226-8
- (in French) Les dynasties de la Caucasie chrétienne de l’Antiquité jusqu’au XIXe siècle ; Tables généalogiques et chronologiques, Rome, 1990.