Արտավազդ Ալավերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Գրիգորի Ալավերդյան (1913, Շահումյան, Հայաստան - անհայտ - ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ։
Արտավազդ Ալավերդյան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | Շահումյան, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ և ուսուցիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱրտավազդ Ալավերդյանը ծնվել է 1913 թվականին, Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է Շահումյանի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ 1939 թվականի նոյեմբերին զորակոչվել է բանակ։ Ծառայել է 46-րդ տանկային գնդում՝ սկզբում որպես վաշտի ավագ, ապա՝ քաղղեկի տեղակալ։ Երբ սկսեց Հայրենական մեծ պատերազմը, նա Տիրասպոլ քաղաքում էր։ Պատերազմի հենց առաջին օրը 46-րդ գունդը մեկնեց ռազմաճակատ։ Գունդը մասնակցեց Իստրա-Վոլոկոլամսկ ուղղությամբ մղված մարտերին, ուր Արտավազդը ծանր վիրավորվում է։ Ինն ամիս բուժվելուց հետո տեսողությունը վերականգնվում է և նորից մեկնում ռազմաճակատ։ Այս անգամ՝ 33-րդ տանկային բրիգադ։ Մասնակցել է Մերձբալթիկայի Կաունաս և այլ քաղաքների ազատագրմանը։
1946 թվականին զորացրվել է բանակից, նույն թվականին էլ նշանակվել է Շահումյանի միջնակարգ դպրոցի ուսմասվար։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1978 թվականը։
Պարգևատրվել է «Խիզախության համար», «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 14։