Արտապատկերում, ժամանակակից մաթեմատիկայի հիմնական գաղափարներից։ Եթե բազմության յուրաքանչյուր տարրի ինչ–որ ձևով համապատասխանեցված է բազմության որոշակի տարր, ապա այդ համապատասխանությունն անվանում են բազմության արտապատկերում -ի մեջ և գրում , ընդ որում -ն անվանում են -ի պատկեր և նշանակում (չի բացառվում, որ -ի տարբեր տարրեր ունենան միևնույն պատկերը)։ Եթե արտապատկերումն այնպիսին է, որ -ի տարբեր տարրերի պատկերները տարբեր են, ապա -ը կոչվում է ինյեկտիվ, իսկ եթե -ի յուրաքանչյուր տարր -ի որևէ տարրի պատկեր է, ապա -ը կոչվում է սյուրյեկտիվ։ Եթե -ը միաժամանակ և՛ ինյեկտիվ է, և՛ սյուրյեկտիվ, ապա այն կոչվում է բիյեկտիվ։ Օրինակ, եթե յուրաքանչյուր իրական թվի համապատասխանեցնենք նրա քառակուսին, ապա կունենանք բոլոր իրական թվերի բազմության արտապատկերում -ի մեջ։ Այս արտապատկերումը ինյեկտիվ չէ, որովհետև երկու տարբեր իրական թվեր՝ -ը և -ը () ունեն միևնույն պատկերը։ Այն նաև սյուրյեկտիվ չէ, քանի որ ոչ մի բացասական թիվ որևէ իրական թվի պատկեր չէ։ Սակայն հիշյալ համապատասխանությունը, դիտարկված միայն դրական թվերի բազմության վրա, -ի բիյեկտիվ արտապատկերում է -ի վրա, որովհետև տարբեր դրական թվերի պատկերները տարբեր են և յուրաքանչյուր դրական թվի համար գոյություն ունի դրական թիվ՝ -ը, որի պատկերը -ն է։

-ի բոլոր այն տարրերի բազմությունը, որոնց պատկերները արտապատկերման դեպքում ընկած են ենթաբազմության մեջ, կոչվում է ենթաբազմության նախապատկեր և նշանակվում է ։

-ի բոլոր այն տարրերի բազմությունը, որոնցից յուրաքանչյուրը ենթաբազմության ինչ–որ տարրի պատկերն է, կոչվում է ենթաբազմության պատկեր և նշանակվում է ։

Եթե ինյեկտիվ արտապատկերում է, ապա բազմության յուրաքանչյուր տարրին համապատասխանեցնելով նրա միակ նախապատկերը, կստանանք արտապատկերում, որն անվանվում է -ի հակադարձ արտապատկերում։

Եթե և -ն կամայական արտապատկերումներ են, ապա արտապատկերում, որը -ի յուրաքանչյուր տարրի համապատասխանեցնում է -ն որտեղ , կոչվում է և արտապատկերումների կոմպոզիցիա և նշանակվում ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 141