Արտաշես Տիրացյան

հայ հասարակական գործիչ, հրապարակախոս, մանկավարժ

Արտաշես Գրիգորի Տիրացյան (մայիսի 23, 1889(1889-05-23), Շումենի մարզ, Բուլղարիա - հունիսի 30, 1974(1974-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, հրապարակախոս, մանկավարժ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1920), պատմական գիտությունների թեկնածու (1953), Գերագույն հոգևոր խորհրդի անդամ (1955)։

Արտաշես Տիրացյան
Ծնվել էմայիսի 23, 1889(1889-05-23)
ԾննդավայրՇումենի մարզ, Բուլղարիա
Մահացել էհունիսի 30, 1974(1974-06-30) (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան, Ցյուրիխի համալսարան, HU Berlin և Լոզանի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունհասարակական գործիչ, հրապարակախոս և մանկավարժ
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
ԵրեխաներԳևորգ Տիրացյան

Հնագետ-պատմաբան Գևորգ Տիրացյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Արտաշես Տիրացյանը ծնվել է Բուլղարիայի Շումենի մարզում։ 1901-1910 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև՝ Եվրոպայում՝ Բեռլինի, Լոզանի, Ցյուրիխի համալսարաններում։ 1922-1948 թվականներին եղել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան վարժարանի տնօրեն։ 1948 թվականին հայրենադարձել է։ 1948-1970 թվականներին դասավանդել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում։ ՀՕԿ-ի և Բուխարեստի «Հայաստանյան ճակատ» կազմակերպությունների հիմնադիրներից է։ Աշխատակցել է Բուխարեստում լույս տեսնող «Նոր արշալույս», «Պահակ», «Հայաստան ճակատ» պարբերականներին[1][2]։

Երկեր խմբագրել

  • Գերմաներեն լեզվի դասագիրք հայկական դպրոցի 8-րդ դաս. համար / Մ. Ն. Հարությունյան, Զ. Գ. Սվազլյան, Ա. Գ. Տիրացյան, Երևան։ Լույս, 1966։
  • Գերմաներեն լեզվի դասագիրք հայկական դպրոցի 8-րդ դաս. համար / Մ. Ն. Հարությունյան, Զ. Գ. Սվազլյան, Ա. Գ. Տիրացյան, Երևան։ Լույս, 1967։
  • Գերմաներեն-հայերեն դպրոցական բառարան։ 8 000 բառ / Գր. Անդրեասյան, Ա. Գ. Տիրացյան։ Խմբ.՝ Մ. Ն. Հարությունյան, Երևան։ Լույս, 1965։
  • Մէկ ամիս Հայաստանի մէջ։ Նուիրուած Ս. Հայաստանի փառապանծ 25-ամեակին / Արտաշէս Տիրացեան։ Պուքրէշ։ Ալֆա, 1945։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան