Արտաշես Տեր-Մարտիրոսյան

հայ բանաստեղծ

Արտաշես Մկրտչի Տեր-Մարտիրոսյան (1892, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1937(1937-12-12), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրական քննադատ, խորհրդային հեղափոխական-կուսակցական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934), ԽՄԿԿ անդամ (1917

Արտաշես Տեր-Մարտիրոսյան
Ծնվել է1892
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1937(1937-12-12)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
ԿուսակցությունԽՄԿԿ

Պատմաբան-հնագետ Հ․ Մարտիրոսյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1912 թվականին ավարտել է Ալեքսանդրապոլի առևտրական ուսումնարանը, սովորել Մոսկվայի առևտրական ինստիտուտում, զուգահեռ՝ դասախոսություններ լսել տեղի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։

1917 թվականին մեկնել է Վրաստան, կատարել ընդհատակյա խորհրդային–հեղափոխական աշխատանք, որի համար բանտարկվել է։ Ազատվել է 1919 թվականին։ Ալեքսանդրապոլում մասնակցել է Մայիսյան ապստամբությանը և ձերբակալվել։ Մինչև 1924 թվականը կուսակցական աշխատանքի է եղել Երևանում, Թիֆլիսում, այնուհետև 1924 թվականին փոխադրվել է Մոսկվա, ուր ապրել է մինչև կյանքի վերջը։ Մոսկվայում գրականագիտական հոդվածներով աշխատակցել է ռուսական մամուլին։ Իր բանաստեղծություններում Տեր-Մարտիրոսյանը անդրադարձել է սիրո, բնության, հոգու տվայտանքների թեմատիկային։ Նրա բանաստեղծություններից երկուսը Վալերի Բրյուսովը թարգմանել և զետեղել է «Հայ պոեզիան․․․» անթոլոգիայում։

Տեր-Մարտիրոսյանը գրել է գրաքննադատական հոդվածներ, գրախոսականներ, որոնք տպագրվել են Երևանի և Թիֆլիսի հայ պարբերական մամուլում («Մարտակոչ», «Պրոլետար» և այլն)։

Մահացել է 1937 թվականին։ Մահազդի մեջ «Իզվեստիա» թերթը նրան անվանել է «սովետական գրականության աչքի ընկնող գործիչներից մեկը»։

Թաղվել է Մոսկվայի Նովո-Դևիչի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 675