Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Հարությունի Վարդանյան (1882, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) —1918), Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1908)։

Արտաշես Վարդանյան
Ծնվել է1882
Մահացել է1918

Եղել է Հնչակյան կուսակցության անդամ, որից հեռացել է ռուսական առաջին հեղափոխության շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ծառայելով բանակում, կազմակերպական-պրոպագանդիստական աշխատանք է տարել Կարսի կայազորում և բանվորական շրջաններում։ Վարդանյանի նախաձեռնությամբ 1917 թվականին քաղաքում կազմակերպվել է հակապատերազմական բազմամարդ միտինգ։ 1918 թվականին հեռացել է Հայաստանից։ Նույն թվականի աշնանը, ընտանիքով դեպի Հյուսիսային Կովկաս տեղափոխվելու ճանապարհին, Կավկազսկայա կայարանում դենիկինյանները գերեվարել և դաժանաբար սպանել են Վարդանյանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 318