Արտաշես Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Ալեքսանդրի Պողոսյան (մայիսի 27, 1922[1], Խծաբերդ, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] - դեկտեմբերի 2, 1997, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1954)։
Արտաշես Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1922[1] |
Ծննդավայր | Խծաբերդ, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 1997 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1953)[1] և Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1960)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արտաշես Պողոսյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԱրտաշես Պողոսյանը 1941 թվականին ավարտել է Հադրութի մանկավարժական ուսումնարանը և որպես ուսուցիչ աշխատել է հայրենի դպրոցում։ 1942-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում, ապա հայրենի Խծաբերդ գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1960 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրականական դասընթացները։ Մինչև 1967 թվականը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես կրկնօրինակման ավագ խմբագիր։ 1967-1971 թվականներին բաժնի վարիչ էր ՀԽՍՀ նախարարների խորհրդի մամուլի պետական կամիտեում։ 1971-1975 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ։ Ռուսերեն լույս են տեսել Պողոսյանի «Բախտը դժվար է տրվում» (Մոսկվա, 1966), «Հիմն հողի և արևի» (Մոսկվա, 1975) գրքերը[2]։
Գործունեություն
խմբագրելՊողոսյանի բանաստեղծություններին բնորոշ են քնարականությունը, հայրենասիրական, քաղաքացիական շունչը՝ «Փոթորկից հետո», (1955 թվական), «Բախտը դժվար Է տրվում», (1967 թվական), «Կապույտ հանգրվան», (1972 թվական), «Հիմն հողի և արևի», (1975 թվական), «Հորովել», (1980 թվական), «Բանաստեղծություններ և պոեմներ», (1983 թվական), ժողովածուներ։ Պողոսյանը գրել է նաև «Հրաժեշտ անցյալին» (1978 թվական) վեպը։ Թարգմանել է Պաբլո Ներուդայի, Ալեքսանդր Տվարդովսկու, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործություններից[3]։
Երկեր
խմբագրել- Փոթորկից հետո, Երևան, Հայպետհրատ, 1955, 47 էջ։
- Պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 140 էջ[4]։
- Բախտը դժվար է տրվում, Երևան, «Հայաստան», 1967, 151 էջ։
- Արյունոտ լուսաբաց, Երևան, «Հայաստան», 1969, 144 էջ։
- Կապույտ հանգրվան, Երևան, «Հայաստան», 1972, 316 էջ։
- Հիմն հողի և արևի, Երևան, «Հայաստան», 1975, 244 էջ։
- Հրաժեշտ անցյալին (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 298 էջ։
- Հորովել (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 130 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ներուդա Պաբլո, Թող զարթնի անտառահատը, Երևան, Հայպետհրատ, 1952, 80 էջ։
- Տվարդովսկի, Վասիլի Տյորկին, Երևան, Հայպետհրատ, 1953, 208 էջ։
- Ստանչև Լուչեզար, Նապաստակը, ոզնին և աղվեսը, Երևան, Հայպետհրատ, 1959, 24 էջ։
- Անթեոս Պետրոս, Դրոշակավորը, Երևան, Հայպետհրատ, 1964, 44 էջ։
- Տվարդովսկի, Հեռաստանից-հեռաստան, Երևան, «Հայաստան», 1965, 90 էջ։
- Թևեքելյան Վ., Գրանիտը չի հալվում (վեպ), Երևան, «Հայաստան», 1966, 512 էջ։
- Բլոկ Ա., Լիրիկա, Երևան, «Հայաստան», 1968, 448 էջ։
- Գեորգու Մենյուկ, Կաչաղակի խնջույքը, Երևան, «Հայաստան», 1970։
- Համզատով Ռասուլ, Լեռնցի աղջիկը, Երևան, «Հայաստան», 1971։
- Տվարդովսկի, Վասիլի Տյորկին, Երևան, «Հայաստան», 1971։
- Անթեոս Պետրոս, Բյուրեղապակյա քաղաքը (պոեմ), Երևան, «Հայաստան», 1973։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 369.
- ↑ «Zarkfoundation - Արտաշես Պողոսյան». zarkfoundation.com.
- ↑ «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Պողոսյան, Արտաշես (1958). Պոեմներ. Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Պողոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 369)։ |