Արտաշես Մխիթարյան (ինժեներ)

հայ ճարտարագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Մխիթարյան (այլ կիրառումներ)

Արտաշես Մելքոնի Մխիթարյան (օգոստոսի 14, 1912(1912-08-14)[1], Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 19, 1993(1993-06-19)),[հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1953), Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980

Արտաշես Մխիթարյան
Ծնվել էօգոստոսի 14, 1912(1912-08-14)[1]
Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 19, 1993(1993-06-19) (80 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1], Սամարայի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ[1] և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ[1]
Ալմա մատերՄոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1953)
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը (19401945 թվականից գլխավորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի «Հիդրավլիկա և հիդրոտեխնիկական կառույցներ» ամբիոնը։ 1952-1956 թվականներին եղել է Կույբիշևի հիդրոտեխնիկական ինստիտուտի նույնանուն ամբիոնի վարիչը, 1956-1961 թվականներին՝ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի «Հիդրավլիկա և հիդրոմեքենաներ» ամբիոնի վարիչը։ 1961 թվականից Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի «Թռչող ապարատների թռիչքի աերոմեխանիկա և դինամիկա» ամբիոնի վարիչն է։ Հիմնական աշխատանքները նվիրված են հիդրավլիկայի և հիդրոմեխանիկայի հարցերին։ Կարևոր ավանդ ունի գազադինամիկական և էլեկտրագազադինամիկական շիթային հոսանքների տեսության զարգացման գործում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մխիթարյան (ինժեներ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 634