Արտաշես Բաբայան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Բաբայան (այլ կիրառումներ)

Արտաշես Ալեքսանի Բաբայան (1907, Վասակակերտ, Բաբեկի շրջան, Ադրբեջան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Արտաշես Բաբայան
Ծնվել է1907
ԾննդավայրՎասակակերտ, Բաբեկի շրջան, Ադրբեջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ

Կենսագրություն խմբագրել

Արտաշես Բաբայանը ծնվել է 1907 թվականին, Նախիջևանի ԻԽՍՀ Նազարաբադ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի դպրոցը։ 1925 թվականից աշխատել է Դարալագյազի պիոներբյուրոյում որպես հրահանգիչ։ 1931 թվականին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական դպրոցը, իսկ 1936-1937 թվականներին սովորել և ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր պրոպագանդիստական բարձրագույն դպրոցը։ Հետագայում ավարտել է նաև Երևանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (երեկոյան բաժինը)։ 1939 թվականից մինչև 1941 թվականը Բաբայանը պատմություն է դասավանդել Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումում[1]։

Բանակ է զորակոչվել 1941 թվականին։ Քաղաշխատողների կարճատև դասընթացներն ավարտելուց հետո Արտաշեսը նշանակվել է վաշտի քաղղեկ։ 25-րդ դիվիզիայի 161-րդ գնդի 4-րդ վաշտի քաղղեկ Բաբայանը մասնակցել է Սևաստոպոլի պաշտպանության հերոսական մարտերին, «Դեղին բարձունքի» գրավմանը։ Այդ մարտերում Բաբայանը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ 1942 թվականի նոյեմբերին, մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին։ 1942 թվականի նոյեմբերի 29-ին մարտական առաջադրանք է ստացել վերացնելու Օռլովկա գյուղում ամրացված գերմանական վաշտը։ Մի քանի անգամ վիրավորվելով Արտաշեսը նռնակի օգնությամբ վերացրել է թշնամու կրակակետը, ուշքի է եկել հոսպիտալում, միայն 4-րդ օրը[1]։

Բաբայանը բանակից զորացրվել է 1948 թվականին։ 1948-1953 թվականներին եղել է Ազիզբեկովի կուսշրջկոմի առաջին քարտուղարը։ Առողջական վիճակի պատճառով նորից վերադարձել է ուսուցչական աշխատանքի։ Բաբայանը ակտիվորեն մասնակցել է Երևանի Սպանդարյանի շրջանի կուսհանձնաժողովի, վետերանների խորհրդի աշխատանքներին։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է «Խիզախության համար» և այլ մեդալներով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել