Արտաշես Արարատյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Լևոնի Արարատյան (հունվարի 24, 1927(1927-01-24), Մոզդոկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, Խորհրդային Ռուսաստան - ապրիլի 14, 2010(2010-04-14), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ դերասան։ Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1980)։

Արտաշես Արարատյան
Ծնվել էհունվարի 24, 1927(1927-01-24)
ԾննդավայրՄոզդոկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էապրիլի 14, 2010(2010-04-14) (83 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանSaint Petersburg crematorium
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1945-2004
Ժանրերօպերետ
Պարգևներ և մրցանակներ
Բարեկամության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Արտաշես Արարատյանը ծնվել է Հյուսիսային Օսեթիայի Մոզդոկ քաղաքում։ 1942 թվականին աշխատել է Օրջոնիկիձեի անվան բալետի ստուդիայում, 1945 թվականին եղել է Վլադիկավկազի ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, նույն տարում ավարտել է թատրոնին կից ստուդիան։ 1947 թվականից աշխատել է Օրջոնիկիձեի Ստանիսլավսկու անվան թատրոնում։ 1951 թվականին ընդունվել է Լենինգրադի թատրոնի երաժշտական կոմեդիայի թատերախումբ։ 1954 թվականին ավարտել է Ռիմսկի-Կորսակովի անվան Լենինգրադի երաժշտական ուսումնարանը։ Եղել է թատրոնի առաջատար կոմիկ դերասաններից մեկը։ Նովգորոդում, Չերեպովեցում, Պուշկինում, Պովլովում, Պետրոդվորցում և այլուր բեմադրել է մի շարք ներկայացումներ։ 1987 թվականին Երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է առաջին մանկական «Լապուշկա» ներկայացումը։ Եղել է «Премьера»-ի համայնքային թատրոնի ռեժիսորը։ Վերջին անգամ բեմ է դուրս եկել 2004 թվականին՝ թատրոնի 75-րդ տարելիցին[1][2]։

Թատերական դերեր խմբագրել

  • Մարքիզ Բամբինի՝ «Գլխավոր թմբկահարի դուստրերը»
  • Հսկիչ՝ «Չղջիկը»
  • Ֆրասկատի՝ «Մոնմարտրի մանուշակը»
  • Պելիկան՝ «Միստր Իքս»
  • Ռախմետ՝ «Սևաստոպոլյան վալս»
  • Բիբերլի՝ «Կովկասի զարմուհին»

Դերեր ֆիլմերում խմբագրել

  • «Թագավորական որջ»
  • «Մի քանի կարմիր խնձոր»
  • «Սիրելու ժամանակը»

Մրցանակներ խմբագրել

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1998) N 3586, (2004) N 7745
  • «Լեոնարդո դա Վինչիի» դիպլոմ և մեդալ, 2008

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել