Արտաշես Երվանդի Ատովմյան (հունիսի 25, 1903(1903-06-25), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, Ագատ գիտաարտադրական միավորման գլխավոր կոնստրուկտոր, Ստալինյան մրցանակի դափնեկիր (1943) ծովային հրետանային հրաձգության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների համար[1]։ Բժշկական սարքավորումների և կայուն տեսողական և ալեհավաքային դիտակետերի և տանկային զենքերի թիրախավորման համակարգերի ստանդարտացման մասնագետ (T-34-85):

Արտաշես Ատովմյան
Ծնվել էհունիսի 25, 1903(1903-06-25)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1979
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում, 1903 թվականի հունիսի 25-ին։ Ավարտել է ԼՊԻ-ն որպես մեխանիկ ճարտարագետ։ Դասավանդել է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում[2]։ 1924 թվականին ճակատագրի բերումով նա ծանոթանում է գունավոր հեռուստատեսության և ռադիոտեղագրության գյուտարար Հովհաննես Աբգարի Ադամյանի և այն ժամանակ Ա․ Ի․ Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի երիտասարդ ուսանող, ԽՍՀՄ ԳԱ ապագա ակադեմիկոս, տեսական աստղագիտության դպրոցի հիմնադիր Վիկտոր Համազասպի Համբարձումյանի հետ։ 1930-1932 թվականներին աշխատել է Լենինգրադի պետական օպտիկա-մեխանիկական գործարանում, իսկ 1942 թվականից՝ թիվ 706 գործարանում։ Հետագայում աշխատել է Ագատ գիտաարտադրական միավորումում, Մոսկվայի Մորինֆորսիստեմա-Ագատ կոնցեռնում։

 
Հուշարձան Արտաշես Ատովմյանի և նրա կնոջ գերեզմանին, (Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն)

Մահացել է 1979 թվականին, թաղված է Մոսկվայում, Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

  • Քույր՝ Անաիդա Երվանդի Ատովմյան (1902, Թիֆլիս — 1980, Մոսկվա), աշխատել է որպես բժիշկ ԽՍՀՄ զորամասերում։
  • Դուստր՝ Էմմա Արտաշեսի Ատովմյան (1940, Լենինգրադ — 2017, Մոսկվա), ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը ճարտարագետի որակավորմամբ, աշխատել է Ռադիոօպտիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ ԽՍՀՄ ԳԱ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա. Լ. Միքայելյանի ղեկավարության ներքո։
  • Թոռնուհի` Ելենա Էդուարդովնա, ծնվել է 1959 թվականին, Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, ստացել ճարտարագետի որակավորում, աշխատել Ռադիոօպտիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ա. Լ. Միքայելյանի ղեկավարությամբ մինչև 1996 թվականը։
  • Կին՝ Միլիտինա (Լյուդմիլա) Ֆեդորովնան (օրիորդական ազգանունը՝ Խրուլևա)։

Գործունեություն խմբագրել

  • 50 գյուտերի հեղինակ է։
  • Համարվում է ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար օգտագործվող Ռոկուս ճառագայթային թերապիայի սարքերի ստեղծողներից մեկը։ ԱԼՏ «Ռոկուս-ԱՄM»-ն լայնորեն կիրառվում է Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Իսրայելի և այլ երկրների բժշկական հաստատություններում։
  • Ղեկավարել է ԽՍՀՄ նավաշինության ժողովրդական կոմիսարիատի հատուկ կոնստրուկտորական բյուրոն, «Տարան» թեմայով կատարել է Տ-34-85 տանկի հրանոթի նշանառության և ՍՏՊ-S-53 «Տարան» կայունացուցիչի համակարգի մշակումը։ Կայունացուցիչն ապահովում է թիրախի նշանառությունը տանկի շարժման ընթացքում և այդպիսով նվազեցնում է խոցելիությունը, դադարի ժամանակ նշանառության կրակի բացակայության պատճառով։ Ֆիլմ «Տ-34»,
  • Կայունացուցիչ ալեհավաքների դիտակետերի կոնստրուկտոր։
  • Սերգեյ Կապիցայի «Միկրոտրոն» թեմայով կոնստրուկտոր[3]։

Արտոնագրեր խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (1939),
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ (1942),
  • Ստալինյան մրցանակ՝ արտադրության մեթոդների կատարելագործման նպատակով նշանավոր գյուտերի ներդրման համար (1943)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arkadiĭ Eremovich Sarkisi͡an Armi͡ane -- voennye uchenye, konstruktory, proizvodstvenniki i ispytateli XX veka. — Izd-vo. "Gituti͡un" NAN RA, 2005. — 416 с.
  2. «Атовмьян Арташес Эрвандович | Центр военно-политических исследований» (ռուսերեն). www.eurasian-defence.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  3. Реферативный журнал. — ВИНИТИ, 1972-01-01. — 802 с.
  4. «Устройство для управления ротационным аппаратом лучевой терапии — SU 541311». patents.su. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Компенсирующая муфта» (ռուսերեն). www.findpatent.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Сферическая диафрагма для аппаратов лучевой терапии» (ռուսերեն). www.findpatent.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.