Արտաշես Աբեղյան

հայ բանասեր, հասարակական գործիչ, պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Արտաշես Գաբրիելի Աբեղյան (հունվարի 1, 1878(1878-01-01), Աստապատ, Ադրբեջան - մարտի 13, 1955(1955-03-13), Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հայ բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Արտաշես Աբեղյան
Ծնվել էհունվարի 1, 1878(1878-01-01)
ԾննդավայրԱստապատ, Ադրբեջան
Մահացել էմարտի 13, 1955(1955-03-13) (77 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց, Ներսիսյան դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունպատմաբան, բանասեր, հասարակական գործիչ, ուսուցիչ, ակտիվիստ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց և Հովնանյան դպրոց
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Մանուկ Աբեղյանի եղբորորդին։

Ավարտել է Շուշիի թեմական (1890 թ.), Թիֆլիսի Ներսիսյան (1895 թ.) դպրոցները, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899 թ.)։ Սովորել է Մարբուրգի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում (1899-1904 թթ.)։ 1919-1920 թթ.-ին՝ ՀՀ խորհրդարանի անդամ։ 1920 թվականին մեկնել է Գերմանիա։ 1922–1945 թվականներին՝ Բեռլինի և Մյունխենի համալսարանների պրոֆեսոր։ Գլխավորել է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակը «բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից» Հայաստանի ազատագրումն էր Գերմանիայի օգնությամբ[1]։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ծննդավայրի, ապա Շուշիի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել է Գերմանիայում (Մարբուրգի, Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում), ստացել փիլիսոփայական դոկտորի աստիճան։ 1905-1919 թվականներին ուսուցչություն է արել Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում, ինչպես եւ պետական գիմնազիաներում։ Աշխատակցել է ժամանակի մամուլին։ Գրել է պատմաբանասիրական աշխատություններ («Թլվատ Դավիթ» (1902 թ.), «Քննություն Աստվածաշնչի հին հայերենի թարգմանության» (1906 թ.) և այլն), ուսումնասիրություններ Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի մասին, կազմել դասագրքեր, բառարաններ։

1919-1920 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ քաղաքական վտարանդի։ Բնակություն է հաստատել Գերմանիայում, եղել Բեռլինի (1922-1945 թթ.) ապա՝ Մյունխենի համալսարանների արևելյան լեզուների ֆակուլտետների հայագիտական ամբիոնների հիմնադիր և պրոֆեսոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակն էր Գերմանիայի օգնությամբ Հայաստանի ազատագրումը բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից, Հայաստանի քաղաքական ինքնավարության վերականգնումը[2][3]։

Աշխատություններ խմբագրել

Լույս են տեսել «Թլուատ Դաւիթ» (Թիֆլիս, 1902), «Քննութիւն Աստուածաշնչի հին հայերէն թարգմանութեան» (1906), «Քերովբէ Պատկանեան Դորպատում» (Վիեննա, 1949), «Ստեփանոս Նազարեան եւ Դորպատ» (Բուենոս Այրես, 1954) «Արմենիա» տպարան) աշխատությունները։ Կազմել է բառարաններ («Ուղղագրական բառ֊գրքոյկ» (Թիֆլիս, 1909, վերահրտ. Թեհրան, 1962, 1999), «Ուղղագրական բառարան հայերէն լեզուի» (Շտուտգարդ, 1947), դասագրքեր («Աշխարհագրութեան դասագիրք», մաս 1-3, Թիֆլիս, 1909-1910), «Հայրենագիտութեան ուսուցում» (Թիֆլիս, 1910) ուղեցույց-ձեռնարկը, «Հայ միջնադարեան առակները» (Երևան, 1998) ժողովածուները։

Հրատարակվել է նաև Աբեղյանի կողմից խմբագրված «Հայկականութիւն-արիականութիւն» (2001 թ., թարգմ.՝ գերմաներենից) հոդվածների ժողովածուն;

Թարգմանել է Զոմբարտ Վեռների «Բանուորական հարց» (1906 թ., Թ., «Հերմես» տպարան) աշխատությունը, Իվանովի «Ընդհանուր աշխարհագրութեան դասագիրք»–ը (մաս 1, 2, 1907 թ., 1908 թ., Թ., Նվարդ Ացանյանցի տպարան), Գյոթեի «Թատերգութիւնները» (հրտ.՝ Երևան, 1995)[1]։

Երկեր խմբագրել

  • Թլուատ Դաւիթ։ Ժողովրդական վէպ, Աբեղեան Արտաշէս Գաբրիելի, Թիֆլիս, Տպարան Կ. Մարտիրոսեանցի, 1902։
  • Թէ ինչու մեր օրերում ամենքին հետաքրքրում են տնտեսական եւ սոցիալ-քաղաքական հարցեր, Զոմբարտ Վերներ, Աբեղեան Արտաշէս Գաբրիելի, Թիֆլիզ, Էլեքտրաշարժ տպարան «Հերմէս» ընկերություն, 1905։
  • Карта Арменiи, Закавказья и С. Азербейджана, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Թիֆլիս, Лит. Кавказскаго Военно-Топогр. Отдѣ..
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Ա մաս։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպր. ուսումն. ծրագրի) 107 նկարով, Երկրորդ տպագրութիւն, բարեփոխած եւ ճոխացրած։ Թիֆլիս, Էլէքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, 1909 (համահեղինակ)։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ մաս։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ (5-րդ տարւայ դասընթաց), Իվանով Կրուբեր, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Երկրորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1910։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Երրորդ մաս։ Եւրոպա։ (6-րդ տարւայ դասընթաց) 52 նկարով, Իվանով Կրուբեր, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Թիֆլիս, Տպար. Ի. Յ. Շապսօնի, 1910։
  • Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Առաջին գրքոյկ, Աբեղյան Մանուկ Խաչատուրի, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Մատէնճեան, Մ., Թիֆլիս, տպարան «Էսպերանտօ», 1912։
  • Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Երկրորդ գրքոյկ, Աբեղյան Մանուկ Խաչատուրի, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Մատէնճեան Մ., Թիֆլիս, տպարան, «Էսպերանտօ», 1912։
  • Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Երրորդ գրքոյկ, Աբեղյան Մանուկ Խաչատուրի, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Մատէնճեան Մ., Թիֆլիս, տպարան, «Էսպերանտօ», 1912։
  • Ուղղագրական բառգրքոյկ։ Պարունակում է մօտ 10000 բառային ցանկ, ուղղագրական կանոններ։ Օժանդակ ձեռնարկ հայոց լեզվի ուղղագրություն սովորողների համար, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, 2-րդ տպագրություն։ (Բարեփոխված և լրացված)։ Թիֆլիս, տպ. Էսպերանտօ, 1913։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ գիրք։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ Հինգերորդ տարւայ դասըթաց։ Բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, 4-րդ տպագրութիւն, Թիֆլիս, տպ. Մամուլ, 1916։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Առաջին գիրք։ Տարրական դասընթաց։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպրոցների ծրագրի)։ Քարտէզներով եւ բազմաթիւ նկարներով, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1917։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Առաջին գիրք։ Տարրական դասընթաց։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպրոցների ծրագրի)։ Քարտէզներով եւ բազմաթիւ նկարներով, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1917։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ գիրք։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ Հինգերորդ տարւայ դասընթաց։ Բազմաթիւ նկարներով, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Աշխատաւոր», 1920։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Երրորդ գիրք։ Եւրոպա։ Վեցերորդ տարւայ դասընթաց։ Բազմաթիւ նկարներով, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Չորրորդ տպագրութիւն։ Թիֆլիս, տպ. Մամուլ, 1920։
  • Դասագիրք աշխարհագրութեան։ Բազմաթիւ պատկերներով։ Միջին դասընթացք, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Լուսաղբիւր գրատան, Կ. Պոլիս, Սանճագճեան, 1921։
  • Դասագիրք աշխարհագրութեան։ Բազմաթիւ պատկերներով։ Գիրք Դ ։ Բարձր դասընթացք։ Բ մաս։ Հայաստանի աշխարհագրութիւն։ Հայաստան, Կիլիկիա եւ դրացի երկրամասեր, Աբեղյան, Արտաշես Գաբրիելի, Կ. Պոլիս, տպ. Պ. Պալըքճեան, 1922։
  • Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ եւ մերձաւոր հերձուածային երեւոյթներ Հայաստանի մէջ, Տեր-Մկրտչյան Կարապետ Եպիսկոպոս, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Երուսաղէմ, տպ. Սրբոց Յակոբեանց, 1938։
  • Դորպատի հայ ուսանողութիւնը։ Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Վիեննա, Տպ. Մխիթարեան, 1942։
  • Ուղղագրական բառարան հայերէն լեզուի։ Դպրոցական և ժողովրդական գործունեութեան համար, Աբեղյան, Արտաշես Գաբրիելի, Չորրորդ տպագրութիւն, Շտուտգարտ, տպ. Մաշտոց, 1947։
  • Քերովբէ Պատկանեան Դորպատում։ Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Վիեննա, Մխիթարեան, 1949։
  • Ստեփանոս Նազարեան եւ Դորպատ։ (Դիւանական-վաւերական աղբիւրների հիման վրայ), Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Պ. Այրէս, Արմենիա, 1954։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 9, էջեր 9 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  2. Երկեր Հայ և թուրք վավերաթղթեր, «Վեմ», 1936, N1, էջ 12-24։
  3. «AV Production - Արտաշես Աբեղյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-22-ին։ Վերցված է 2019-08-08 

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։