Արտակ եպիսկոպոս Սմբատյանց, (մարտի 19,1876-Շամշադինի շրջան, Տավուշ գյուղ,1937 թվական-անհայտ վայր) հոգևորական, Էջմիածնի միաբան, Տաթևի վանքի վանահայր։

Արտակ Սմբատյանց
Դիմանկար
Ծնվել էմարտ 19,1876
Ծննդավայրգյուղ Տավուշ
Մահացել է1937(61 տարեկան)
Ազգությունհայ
ԾնողներԵփրեմ Սմբատյանց(Հարությունյանց), Ջավահիր Սմբատյանց
Ստորագրություն

Կենսագրություն խմբագրել

Արտակ Սմբատյանը ծնվել է 1876 թվականի մարտի 19-ին Հայաստանի Տավուշ գյուղում։ Աշխարհական անունը Ղազար է։

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում՝ մասնավոր անհատների և հոր՝ Եփրեմ Սմբատյանցի(Հարությունյանց) մոտ։ 1887-1894 թթ. գերազանցությամբ սովորում և ավարտում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և, ապա, 1894-1897 թվականներին սովորում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանական ընթացքը։ Դեռևս 1895 թվականին Խրիմյան Հայրիկի կոնդակով Արտակն իր 6 ընկերների հետ միասին ընդունվում է Էջմիածնի միաբանների շարք և ստանում ուրարկելու իրավունք,իսկ 1896 թվականին Էջմիածնի Սբ. Գայանեի վանքում Սուքիաս արքեպիսկոպոս Պարզյանի ձեռքով ձեռնադրվում է սարկավագ։ Սակայն ուսման ծարավի երիտասարդը ցանկանում է էլ ավելի կատարելագործել իր գիտելիքները և 1899-1902 թվականներին որպես ազատ ունկնդիր Դորպատի(Տարտու) համալսարանում հետևում է դասերին:1902 թվականի նոյեմբերի 24-ին Հուսիկ արքեպիսկոպոս Աբեղյանի ջեռքով ձեռնադրվում է աբեղա, ստանալով Արտակ հոգևոր անունը, իսկ 1903 թվականի հոկտեմբերի 24-ին ձեռնադրվում է վարդապետ՝ Ղևոնդ եպիսկոպոս Հովակիմյանի ձեռքով։

Արտակը վստահված, գործարար անձնավորություն էր։ Վարել է Մայր Աթոռի գանձապահի պաշտոնը։ Եղել է Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, Խրիմյան և Իզմիրյան կաթողիկոսների օրոք Սբ. Մյուռոնի օրհնության հանձնաժողովի անդամ է եղել, վարել է բազմաթիվ պաշտոններ Էջմիածնի տպարանում։

Արտակը մահացել է հալածանքների ենթարկվելով և այժմ նրա մահվան ստույգ տարեթիվը և վայրը մնում են անհայտ։

Աշխատություններ խմբագրել

Գրական գործունեությամբ Արտակ եպս. Սմբատյանցն սկսել է զբաղվել դեռևս ուսանողական տարիներից, սակայն Դորպատի համալսարանում սովորելուց հետո նա մի նոր թափով է սկսում երկնել, ինչի վառ վկայությունն է 1904 թ. սկսած Մայր Աթոռի պաշտոնական «Արարատ» ամսագրի համարներում նրա անունով լույս տեսածտարբեր բնույթի ուսումնասիրությունները։

Առաջին գործը՝ «Անանիա Շիրակացի» հոդված-շարադրությունն է, որը գրվել է 1896 թ. մայիսի 6-ին։ Աշխատության մասին ոչ ոք ոչինչ չգիտեր մինչև 1997 թ., երբ Սանդրո Բեհբուդյանն իր «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» շարքի երրորդ գրքում առաջին անգամ անդրադարձավ այս աշխատությանը։ Աշխատության մեջ հեղինակը մանրամասն վերլուծությամբ քննում է Անանիա Շիրակացու կենսագրական տվյալները, անդրադառնում նրա երկասիրություններին, ի մասնավորի այն ժամանակ Էջմիածնի Մատենադարանում պահվող մի ձեռագիր օրինակին։

1897 թ. հունիսին Արտակ եպս. Սմբատյանցը ավարտելով Գևորգյան ճեմարանի մասնագիտական բաժինը՝ որպես ավարտաճառ է ներկայացնում մի աշխատություն, որը վերնագրված էր «Սկիզբն վիճաբանութեանց Քաղկեդոնական ժողովոյն ի Հայս» (Քաղկեդոնական վեճերի սկիզբը հայերի մեջ)։ Աշխատությունը մինչև 1997 թ. համարվում էր անտիպ և ձեռագիր վիճակով պահվում էր Պատմության կենտրոնական պետական արխիվում (այժմ ՀՀ Ազգային արխիվ)։ Առաջին անգամ այն լույս է տեսել Սանդրո Բեհբուդյանի «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» շարքի երրորդ հատորում՝ 1997 թվականին։