Արտակ Վարդանյան (հետախույզ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Արտակ Արմենակի Վարդանյան (փետրվարի 24, 1896, Երևան, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1993, Մոսկվա, Ռուսաստան), հայ հետախույզ, գեներալ-լեյտենանտ։
Արտակ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1896 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 25, 1993 (97 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | հետախույզ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Արտակ (Արշակ) Վարդանյանը ծնվել է 1896թ. փետրվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գիմնազիան, սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1925 թ. ավարտել Լենինգրադի ռազմաինժեներական ակադեմիան։ Առաջին աշխարհամարտի ժամանակ 4-րդ կամավորական հայկական գնդի կազմում մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին։ 1920 թ. կռվել է Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների դեմ։ Եղել է Հայաստանի առաջին Հանրապետության ԶՈՒ ռադիոկայանի պետը։ 1928 թ.-ից աշխատել է ԲԳԿԲ կապի վարչության գիտատեխնիկական կոմիտեում, 1931-1934 թթ.՝ Հատուկ նշանակության զինվորական դպրոցի ամբիոնի պետ, Կարմիր բանակի կապի վարչության պետի օգնական։ 1934-1940 թթ. գործել է ԱՄՆ-ում։ Հետագայում կատարել է կառավարական հատուկ առաջադրանքներ ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության գծով։ 1954-1959 թթ. եղել է Կապի ռազմական ակադեմիայի պետի տեղակալ, Ռազմական ԳՀԻ-ի պետ, 1959 թ.-ից` ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի բաժնի պետ։ Ռադիոպայթյունների կառավարման հայտնի մասնագետ էր։ 1944 թ. փետրվարի 22-ին շնորհվել է գեներալ-մայորի, 1954 թ. մայիսի 31-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Ազատ տիրապետել է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին։ Մահացել է 1993 թ. մայիսի 25-ին, թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Պարգևներ խմբագրել
- Գեորգիևյան 4-րդ աստիճանի խաչ, 1915 թ.
- Լենինի շքանշան,
- Բոգդան Խմելնիցկու 2-րդ աստիճանի մեդալ,
- Կարմիր աստղ,
- Կարմիր դրոշի երեք շքանշան։
Աղբյուրներ խմբագրել
- Հայկական սովետական հանրագիտարան, հ. 11,
- «Մայր Հայաստան» թանգարանի արխիվային նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 318)։ |