Արտակ Ավետիսի Ստամբոլցյան (1895, Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1937), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, Կոմունիստական կուսակցության անդամ (1916

Արտակ Ստամբոլցյան
Ծնվել է1895
ԾննդավայրՍարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1916), սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1917 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրապոլ, ընտրվել ՌՍԴԲԿ Ալեքսանդրապոլի կոմիտեի կազմում, պրոպագանդիստական աշխատանք տարել կայազորում և երկաթուղու բանվորների շրջանում։

1918 թվականին տեղափոխվել է Բաքու, որտեղ մարտական դրուժինայի շարքերում մասնակցել է մարտյան քաղաքացիական կռիվներին։ Բաքվի կոմունայի պարտությունից հետո կուսակցության հանձնարարությամբ ընդհատակյա աշխատանք կազմակերպելու համար մինչև 1920 թվականը մնացել է քաղաքում։

1920 թվականին, որպես քաղաշխատող ծառայել է 13-րդ կարմիր բանակի քաղվարչությունում և մասնակցել Պյոտր Վրանգելի դեմ մղված մարտերին։ 1921 թվականից Ստամբոլցյանը կուսակցական աշխատանք է տարել Բաքվում (շրջկոմի քարտուղար), Մոսկվայում (ԽՄԿԿ Կենտկոմի կազմբաժնի հրահանգիչ), Օմսկում (Արևելասիբիրյան երկաթուղու կուսկազմակերպիչ) և Դոնբասում (շրջկոմի քարտուղար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 100