Արտակ Սարգսյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Սարգսյան (այլ կիրառումներ)
Արտակ Մուշեղի Սարգսյան (օգոստոսի 10, 1974, Աբովյան, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։
Արտակ Սարգսյան | ||
| ||
---|---|---|
8 հունվարի 2012 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | |
Ազգություն | ամերիկահայ և հայ | |
Ծննդյան օր | օգոստոսի 10, 1974 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Աբովյան, Հայաստան | |
Ամուսին | Անահիտ Կիրակոսյան |
ԿրթությունԽմբագրել
- 1991 թ. գերազանցությամբ ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցը։
- 1991-1996 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
- 1996-1998 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Պահեստազորի ավագ լեյտենանտ։
- 1999-2010 թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ։
- 2010-2012 թթ. - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի լիցենզավորման և մեթոդաբանական վարչության իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ։
- 2012 թ. հունվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թ. հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
- Դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր։