Արտակ Սահրադյան
Արտակ Իսրայելի Սահրադյան (սեպտեմբերի 16, 1945 կամ սեպտեմբերի 18, 1945, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և գիտության գործիչ, 1999-2003 թթ. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։
Արտակ Սահրադյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1945 (79 տարեկան) կամ սեպտեմբերի 18, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Կրթություն
խմբագրել- 1963-1968 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը։
Գիտական գործունեությունը
խմբագրել- 1972-1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
- Տեխնիկական գիտությունների դոկտոր (ատենախոսության թեման՝ «Կտրման ընթացքում արագահատ պողպատներից և համաձուլվածքներից գործիքների կառուցվածքի փոփոխման և հատկությունների ձևավորման տեսական և տեխնոլոգիական հիմունքների մշակումը»)։
- Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից-անդամ;
- ՀՊՄՀ Մեքենագիտության և նյութերի մշակման ամբիոնի պրոֆեսոր։
- 2007 թվականից ԲՈՀ-ի 031 մասնագիտական խորհրդի անդամ է։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 2015թ. - վերընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Տեխնոլոգիական կրթության ամբիոնում՝ ամբիոնի վարիչ,
- 2011թ. – ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մեքենագիտության և նյութերի մշակման» ամբիոնում՝ ամբիոնի վարիչ,
- 2009 – 2011թթ. ՀՀԳԱԱ-ի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի տեղակալ, «Հարթ թաղանթներ և մակերևույթների ֆիզիկա» լաբորատորիայի վարիչ,
- 2006-2009 թթ. ՀՊՃՀ դոցենտ,
- 2004-2006թթ. ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ,
- 1999-2003թթ. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ,
- 1996-1999թթ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն;
- 1995-1996թթ. ՀՊՃՀ դոցենտ,
- 1990-1995թթ. ՀՀ լուսավորության փոխնախարար, պրոֆտեխ. կրթության համակարգի ղեկավար,
- 1990-1990թթ. ՀՀ կառավարության, կրթության և գիտության բաժնի վարիչի տեղակալ,
- 1990-1995 թթ. - ՀՀ լուսավորության նախարարի տեղակալ, պրոֆտեխնիկական կրթության համակարգի ղեկավար։
- 1991-1995 թթ. - ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀՀ ազգային հանձնաժողովի կրթության կոմիտեի նախագահ։
- 1991-1995 թթ. - ԱՊՀ միջպետական պրոֆտեխկրթության խորհրդի անդամ։
- 1995-1996 թթ. - ՀՊՃՀ դոցենտ։
- 1996-1999 թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն։
- 1999-2003 թթ. - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։
- 1999-2003 թթ. - Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ընտրական իշխանությունների ընկերակցության խորհրդի անդամ։
- 2004 թ. մարտի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ[1]։
- 2006 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից։
- 2006-2009 թթ. - ՀՊՃՀ դոցենտ։
- 2009–2011 թթ. - ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի տեղակալ, «Հարթ թաղանթներ և մակերևույթների ֆիզիկա» լաբորատորիայի վարիչ։
- 2011 թվականից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մեքենագիտության, ը/տ առարկաների և դրանց դասավանդման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
- Դասավանդում է ՀՊՄՀ-ում և ՀԱՊՀ-ում «կտրման տեսություն և մետաղահատ հաստոցներ», «մետաղահատ գործիքների հաշվարկ և նախագիծ», «նյութագիտություն» առարկաները։
Տիրապետում է ռուսերենին և գերմաներենին։
Նախորդող Խաչատուր Բեզիրջյան |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյան 7 օգոստոսի 1999 - 12 օգոստոսի 2003 |
Հաջորդող Գարեգին Ազարյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՍԱՀՐԱԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.