Արտակ Մախսուդյան

ՀՀ բանակի գնդապետ

Արտակ Վազգենի Մախսուդյան (հունվարի 17, 1972(1972-01-17), Զոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գնդապետ, Հայաստանի ՊՆ Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի տեղակալ։

Արտակ Մախսուդյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1972(1972-01-17) (52 տարեկան)
ԾննդավայրԶոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1995), Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա (1996) և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային ակադեմիա (2007)
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ «Անդրանիկ Օզանյան» մեդալ և «Անբասիր ծառայության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Արտակ Մախսուդյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 17-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ 1978-1985 թվականներին սովորել է Զոլաքարի N 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է քաղաք Երևան և սովորել ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում, ավարտել է 1988 թվականին։ 1990 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետաշինական ինստիտուտի ավտոճանապարհների և օդանավակայանների շինարարության ֆակուլտետը։ 1995-1996 թվականներին սովորել է Երևանի բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանում և ստացել «լեյտենանտ» զինվորական կոչումը։ 2005-2007 թվականներին սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համազորային ակադեմիան[1]։

2020 թվականին սովորել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում և ավարտել կարմիր դիպլոմով[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Զինվորական ծառայություն խմբագրել

Զինվորական ծառայությունն սկսել է 1996 թվականից՝ որպես դասակի հրամանատար նշանակվելով Հայաստանի Պաշտպանության Նախարարության Զինված ուժերի Կապանի բրիգադում (մշտական տեղակայման վայրը՝ Ջրական) և ծառայել մինչև 2001 թվականը։ 2001 թվականին նշանակվել է Սանասարավանի գումարտակի հրամանատար, այնուհետև զորամասը տեղափոխվել է Պաշտպանական բանակի կազմ՝ 18 Հրաձգային Դիվիզիա (մշտական տեղակայման վայրը Հադրութ), որտեղ ծառայել է մինչև 2005 թվականը։ 2007 թվականին նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Մարտական պատրաստության վարչությունում որպես ավագ սպա[3]։ 2008-2010 թվականնեին զբաղեցրել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Սովետաշենի գնդի շտաբի պետի պաշտոնը։ 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Ճամբարակի զորամասի հրամանատար։ 2012-2015 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Քարվաճառի բրիգադի հրամանատարի պաշտոնը[4]։ 2015 թվականին նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Զինված ուժերի շտաբի Զորքերի ծառայության վարչությունում որպես բաժնի պետ[5]։ 2017 թվականին նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Զինված ուժերի 1-ին Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով[6]։ 2019 թվականին նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Զինված ուժերի 4-րդ Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ մարտական հերթապահության գծով։ 2021 թվականից նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի տեղակալ։

Մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններին Ջրականի մարտերում։

Կոչումներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

2004 թվականին ճանաչվել է գումարտակի լավագույն հրամանատար Պաշտպանական բանակում և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։ Ստացել է Հայաստանի զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի 1-ն, 2-րդ, 3-րդ աստիճանները։ Տարբեր տարիների շնորհվել է «Մարտական ծառայության» մեդալ (2005 թվական), «Մայրական երախտագիտության» մեդալ, «Անդրանիկ Օզանյան» մեդալ[7] (2009 թվական), «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Հայոց բանակի 20 ամյակի» մեդալ (2011 թվական), «Մարտական հերթապահության» մեդալ (2014 թվական), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճան[8] (2012 թվական), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ[9] (2021 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Главная страница». ova.mil.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  2. content. www.mil.am https://www.mil.am/hy/structures/63. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. content. «ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ». www.mil.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  4. LLC, Ayb Solutions. ««ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  5. content. «ՀՀ ՊՆ - ԶՈՒ ԳՇ ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ». www.mil.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  6. Ժ.20:30-ի լուրերի թողարկում՝ 18.08.2018, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
  7. content. «ՀՀ ՊՆ - Գրադարան». www.mil.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  8. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  9. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.