Արտակ Հերիքյան
հայ լրագրող, հեռուստահաղորդավար
Արտակ Բորիսի Հերիքյան (մարտի 27, 1977, Նորաշեն, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան, լրագրող։
Արտակ Բորիսի Հերիքյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1977 (45 տարեկան) |
Ծննդավայր | Նորաշեն, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | հաղորդավար մեկնաբան լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Արմենիա TV |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1977 թվականի մարտի 27-ին Տավուշի մարզի Նորաշեն գյուղում[1]։
- 1984 -1994 թթ. սովորել է Երևանի 105 միջնակարգ դպրոցում։
- 1994-1999 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ստանալով ֆրանսագետի մասնագիտություն։
- 1999-2001 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության բանակում։
- 2005 թվականին Լեզվի պետական տեսչության կողմից ճանաչվել է Լավագույն լեզվամտածողությամբ հաղորդավար։
- 2005 թվականին և 2006 թվականին Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից ճանաչվել է «Տարվա մեկնաբան», 2009 թվականին՝ «Լավագույն հատուկ թղթակից»։
Մասնակցում է բարեգործական ծրագրերի, մասնավորապես, համագործակցում է Հայաստան համահայկական հիմնադրամի հետ։2008 թվականին նշանակվել է Հանրային հեռուստաընկերության եվրոպական գրասենյակի ղեկավար, թղթակից։ 2011 թվականին եղել է «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբանը և պրոդյուսերը։ 2012 թվականին նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն, 2016-2018 եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի պաշտոնը[2]։
Տիրապետում է ֆրանսերենին, ռուսերենին։
ՊարգևներԽմբագրել
- Մովսես Խորենացու մեդալ, 2018 թ.[3]
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի դուստր։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արտակ Հերիքյան
- ↑ «Արտակ Հերիքյանը «Առաջին լրատվականի» տնօրեն»։ www.iravunk.com։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 25
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018 թ․ մարտի 25