Արտակ Զաքարյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտակ Բորիսի Զաքարյան (նոյեմբերի 1, 1974(1974-11-01)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, 2017 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի մայիսի 8-ը` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2012-2017 թվականներին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։

Արտակ Զաքարյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1974(1974-11-01)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ
 Artak Zakaryan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

  • 1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը, 2000 թ.՝ ՀՀ պետական կառավարման դպրոցը։ Մաթեմատիկոս, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող։ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 
  • Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005 թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային առաջին դպրոց (2006 թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում և կուսակցությունների քաղաքական PR (2006 թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային երկրորդ դպրոց, (2007 թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, (2006-2007 թթ., Երևան, ՀՀ)։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1999-2001 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կրթամշակութային բաժնի պետ։ 
  • 2001-2003 թթ.՝ ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ։ 
  • 2003-2006 թթ՝ ՀՀԿ հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար։
  • 2005 թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է։ 
  • 2006 թ.՝ ՀՀԿ մամուլի քարտուղար, մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար։ 
  • 2007-2008 թթ.՝ ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու։ 
  • 2008 թ.՝ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։ 
  • 2008-2009 թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար։ 
  • 2009 թ.՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 
  • 28.10.2009-31.05.2012 թթ.` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 
  • ՀԿ խորհրդի անդամ։
  • 2011-2015 թթ.՝ ընտրվել է Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։
  • 2012 թ. մայիսի 6-ից՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։
  • 31.05.2012-18.05.2017 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2012-2017 թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար։ 
  • 2015-2017 թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ 
  • ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։ 
  • ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։
  • ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար։
  • ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Չեխիա, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբերի անդամ։
  • 2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
  • 2018 թ. մայիսի 8-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Գիտամանկավարժական գործունեություն խմբագրել

  • 2004 - 2009 թթ. Հայաստանի մի շարք պետական բուհերում դասավանդել է քաղաքագիտություն։
  • 2009 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
  • 2012 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է։ 
  • Գիտական մի շարք հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Հասարակական գործունեություն խմբագրել

  • 2002-2008 թթ. եղել է «Առողջ հասարակություն» ՀԿ նախագահ։
  • 2008 թվականից «Արցախ» հայրենակցական բարեգործական միության վարչության անդամ է։

Քաղաքական գործունեություն խմբագրել

  • 2009-2012 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։
  • 28.10.2009-31.05.2012 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2011 թ. մայիսին «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական Վեհաժողովի հիմնադիր նիստում ընտրվել է Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։ 2012 թվականից՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է։ 
  •  
    Արտակ Զաքարյան
    2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ[3]
  • 2015 թ. մարտից Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է։
  • 2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[4]։ 2018 թ․ հրաժարական է տվել։
  • 2018 թ․ առաջադրվել է պատգամավորության թեկնածու ՀՀԿ ցուցակով։ Սակայան չի ընտրվել։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006)։
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ (2008)։
  • ԼՂՀ «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալ (2009)։
  • ԵՊՀ արծաթե հուշամեդալ (2009)։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2011)։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2012)։
  • Մխիթար Գոշի մեդալ (2015)[5]
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգիր( 2015թ.)

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
{{{Նախորդող}}}
2017 թվականի մայիսի 18-ից` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Արտակ Զաքարյան

{{{Տարիներ}}}
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել