Արտակ Ավդալյան (փետրվարի 29, 1960(1960-02-29)), հայ կինոռեժիսոր։

Արտակ Ավդալյան
Ծնվել է1960 փետրվարի 29
ԾննդավայրՎրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր և ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Արտակ Ավդալյանը ծնվել է 1960 թվականին, Վրաստանում։ 1981-1984 թվականներին աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես հնչյունային տեխնիկ, 1984-1988 թվականներին Հայաստանի պետական հեռուստատեսությունում եղել է ռեժիսորի ասիստենտ։ 1988-1993 թվականներին սովորել է Սանկտ-Պետերբուրգի երաժշտության, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում։ 1993-1996 թվականներին աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում՝ որպես գլխավոր ռեժիսոր, 1996-2000 թվականներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնում` որպես ռեժիսոր-օպերատոր։ 1997 թվականին հիմնադրել է «Իկար» ֆիլմ-ստուդիան[1]

Կինոնկարներ խմբագրել

  • «Վերածնունդ», 1996
  • «Գեղարդ», «Ճանաչել զիմաստություն և զխրատ», 1997
  • «Արագածոտն տուն հայրենի», 1998
  • «Անավարտ ուխտագնացություն», 1999
  • «Հայապատում», 2000
  • «Արդարության ճամփան», 2000
  • «Խաչը Լիբանանի մայրուց», 2001
  • «Վիրահայք», 2001
  • «Ասորիները Հայաստանում», 2002
  • «Երկրորդ Հայրենիք», 2003
  • «Մեկ ազգի մոռացված մի էջ», 2004
  • «Ուխտագնացություն երգով», 2005
  • «Արևելքի դարպասներ», 2006
  • «Նախնյաց հայրենիք», 2006
  • «Ժայռապատկերներից մինչև Այբուբեն», 2008
  • «Բասկեր և հայեր», 2009
  • «Արարատից Եվրոպա», 2010
  • «Դեպի էրգիր». 2012
  • «Հովիվը (Գրիգոր Նարեկացի)», 2012
  • «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը», 2014[2]
  • «Պատմության կեղծարարները. Ադրբեջան»

Ծանոթագրություններ խմբագրել