Արտակ Ալեքսանյան (պետական գործիչ)

հայ պետական գործիչ, տնտեսագետ

Արտակ Գրիգորի Ալեքսանյան (սեպտեմբերի 28, 1988(1988-09-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, տնտեսագետ։

Արտակ Գրիգորի Ալեքսանյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1988(1988-09-28) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2009) և Երևանի պետական համալսարան (2012)
Մասնագիտությունտնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Զինված ուժերի» 20-ամյակի հոբելյանական մեդալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
ԼՂՀ նախագահի «Երախտագիտություն» մեդալ
Երեխաներ3

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

1995-1997 թթ. սովորել է Երևանի թիվ 112 միջնակարգ դպրոցում, 1997-1999 թթ.՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2000-2003 թթ.՝ Անգլիայի Royal Russel school դպրոցում, 2005 թվականին ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։ 2005-2009 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բիզնեսի կազմակերպում ֆակուլտետում, 2009-2012 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության տեսություն ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2011-2013 թվականներին աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 2013 թվականից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • «Զինված ուժերի» 20-ամյակի հոբելյանական մեդալ, 2012
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ, 2015
  • ԼՂՀ նախագահի «Երախտագիտություն» մեդալ, 2017

Ծանոթագրություններ խմբագրել