Արտակ Ալեքսանյան (լրագրող)

հայ լրագրող, հեռուստահաղորդավար
(Վերահղված է Արտակ Ալեքսանյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Արտակ Ավետիքի Ալեքսանյան (հունվարի 25, 1978(1978-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող և հաղորդավար, «Բանաձև» ընկերության հիմնադիր, Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի գործադիր տնօրեն (2012-2015)[2], Արմենիա հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար։

Արտակ Ավետիքի Ալեքսանյան
Ծնվել էհունվարի 25, 1978(1978-01-25) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1998) և ՀԱՀ (2005)
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Հայկական երկրորդ հեռուստաալիք, 168 ժամ և Newmag հրատարակչություն
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Արտակ Ալեքսանյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2005 թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի։ Լրագրողական գործունեությունը սկսել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության թղթակից։ 1999-2000 թվականներին աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերության տեղեկատվական բաժնի լրագրող, ապա` «168 ժամ» լրաթերթի տեսաբան, 2002-2003 թթ՝ «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային հրատարակության գլխավոր խմբագիր։ Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում։ Բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։ 2000-2011 թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, թոք-շոուների հաղորդավար, ապա՝ գործադիր պրոդյուսեր։ Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, որը իրականացնում է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես` իրական պատմություններ», «Ինտերակտիվ` հազարամյակի ռիթմը», «Բրիֆինգ` ուղիղ հարցեր» և այլ նախագծեր։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող», ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող», Բրիտանական խորհրդի։ 2011 թվականից հանդիսանում է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որտեղ վարում է «Բանաձև» հաղորդաշարը։

Պարգևներ խմբագրել

  • Մովսես Խորենացու մեդալ, 2017[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել