Արտագնացություն, ունեզուրկների զանգվածային տեղաշարժ դեպի կապիտալիստական զարգացած շրջաններ՝ վարձու աշխատանք փնտրելու համար։ Արտագնացություն հարաբերական գերբնակչության, աշխատավարձի ազգային տարբերությունների և գյուղացիության շերտավորման պրոցեսի հետ կապված երևույթ է, որն անխուսափելի է կապիտալիզմի պայմաններում։ Արտակարգ կարող է առաջանալ նաև ազգային ճնշման, ազգային փոքրամասնությունների նկատմամբ իշխող դասակարգերի բռնությունների պատճառով։ 19-րդ դար 90-ական թվականների սկսած մեծ թվով հայեր Թուրքիայից արտագաղթել են ԱՄՆ։ Արտագնացների մեծ մասը աշխատում է կարճ ժամանակով (սեզոնային)։ Անասնապահության այս կամ այն ձևը հատուկ է կապիտալիստական բոլոր երկրներին։ Մինչհեղափոխական Զանգեզուրից, Ղարաբաղից, Նախիջևանից, Կարսի մարզից արտագնացների հոսքը հիմնականում ուղղվում էր դեպի Բաքու, Թիֆլիս, Բաթում և արտագնացության այլ կենտրոններ։ 1920–1930-ական թվականների Լատինական Ամերիկայի երկրներից արտագնացության էր կատարվում ԱՄՆ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտագնացության մեծ չափերի է հասել Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներից դեպի Անգլիա և Ֆրանսիա, իսկ Թուրքիայից և Իտալիայից՝ Գերմանական Ֆեդերատիվ Հանրապետություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 120