«Արվեստի գործը» (ռուս.՝ «Произведение искусства»), խորհրդային կարճամետրաժ ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Մարկ Կովալյովն Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա։

Արվեստի գործը
ռուս.՝ Произведение искусства
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
ՀիմքԱրվեստի գործ
Թվական1959
Լեզուռուսերեն
ԴերակատարներՖաինա Շևչենկո, Եվգենի Լեոնով, Սերգեյ Մարտինսոն, Բորիս Պետկեր, Ալեքսեյ Գրիբով, Էմմանուիլ Գելլեր, Իրինա Մուրզաևա և Վերա Ալտայսկայա
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Բրոնզե իրերի խանութի տիրուհու որդին իրեն բուժած և իր կյանքը փրկած բժիշկին նվիրում է մերկ կնոջ տեսքով բրոնզե ճյուղավոր մոմակալ։ Այդ կնոջ մերկությունից շփոթված բժիշկը մոմակալը տալիս է իր փաստաբանին, ոին պարտք է խորհրդատվության համար։ Շոկի մեջ գտնվող փաստաբանը որոշում է մոմակալը նվիրել հայտնի դերասանին նրա բենեֆիսի ժամանակ։ Տարակուսած դերասանը չգիտի, թե ինչ անել այդ նվերը, և վարսավիրը նրան խորհուրդ է տալի այն հանձնել հին բրոնզե իրերի խանութ։

Խանութի տիրուհու որդին, կարծելով, որ դա իր նվիրած մոմակալի զույգն է, ուրախությամբ այն կրկին նվիրում է բժշկին։

Դերերում խմբագրել

  • Ֆաինա Շևչենկո – Սմիռնովա, խանութի տիրուհին
  • Եվգենի ԼեոնովՍաշա Սմիռնով, խանութի տիրուհու որդին
  • Սերգեյ Մարտինսոն – Իվան Նիկոլաևիչ, բժիշկ
  • Բորիս Պետկեր – Ուխով, փաստաբան
  • Ալեքսեյ Գրիբով – Շաշկին, դերասան
  • Էմմանուիլ Գելլեր – վարսահարդար
  • Իրինա Մուրզաևա – փաստաբանի մայրը (լուսագրերում նշված չէ)
  • Զոյա Իսաևա – դերասանուհի (լուսագրերում նշված չէ)
  • Վլադիմիր Բորիսկին – ռեժիսորի օգնական (լուսագրերում նշված չէ)
  • Վերա Ալթայսկայա- բժիշկին այցելած հիվանդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարը և բեմադրությունը՝ Մարկ Կովալյովի
  • Օպերատոր՝ Վիկտոր Մասլեննիկով[2]
  • Նկարիչ՝ Լ. Շենգելիա
  • Խմբագիր՝ Է. Սմիրնով
  • Հնչյունային օպերատոր՝ Յուրի Ռաբինովիչ
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Չուգաև
  • Ֆիլմերի տնօրեն՝ Վ. Բիազին
  • Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ
  • Դիրիժոր՝ Վերոնիկա Դուդարովա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արվեստի գործը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Արվեստի գործը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել