Արվեստի ազգային կենտրոն (Օտտավա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արվեստի ազգային կենտրոն (այլ կիրառումներ)

Արվեստի ազգային կենտրոն (ֆր.՝ Centre national des Arts, ԱԱԿ), կատարողական արվեստի կենտրոն Կանադայի Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքում` տեղակայված Էլգին փողոցի և Ռիդո ջրանցքի միջև։ 2006 թվականին կառույցն ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական հուշարձանների ցանկում[8][9]։

Արվեստի ազգային կենտրոն
ֆր.՝ Société du Centre national des Arts[1][2]
անգլ.՝ National Arts Centre Corporation[3][4]
ՏեսակCrown corporation of Canada?, բարեգործական կազմակերպություն, performing arts group? և performing arts presenting organization?
Երկիր Կանադա[5][4][6]
ՏեղագրությունՕտտավա[4][6]
Հասցե53, rue Elgin, Ottawa (Ontario) K1P5W1[5] և 1, rue Elgin, C.P. 1534, succursale B[6]K1P 5W1[6]
ՓողոցElgin Street? (53)
Հիմնադրված է1966[1]
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[7]
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Երբ 1928 թվականից հետո Ռասել թատրոնը բռնագրավվել և քանդվել է Կոնֆեդերացիայի հրապարակի կառուցման համար տեղ հատկացնելու անհրաժեշտությունից ելնելով, Օտտավայում կատարողական արվեստի ոչ մի խոշոր կենտրոն չի եղել։ Մայրաքաղաք այցելող կատարողներն ու նվագախմբերը օգտագործում էին «Կապիտոլ» կինոթատրոնի բեմը, որը նախատեսված էր վոդևիլների և ֆիլմերի համար։ 1963 թվականին Գ. Համիլթոն Սաուտամն ու Լևի Պետլերը հիմնադրել են «Ազգային մշակույթի մայրաքաղաք ալիանսը»։ Նրանք հաջողությամբ համոզեցին քաղաքային իշխանություններին և կառավարությանը կառուցելու նոր կենտրոն։

ԱԱԿ կառուցումը Լեստեր Բ. Պիրսոնի կառավարության` 1967 թվականին Կանադայի համադաշնության 100-ամյա տարելիցին նվիրված նախագծերից մեկն էր։ Կառույցը հանրության համար բացվել է 1969 թվականի մայիսի 31-ին[10]։ Շինարարության արժեքը կազմել է 46 միլիոն կանադական դոլար։ Միաժամանակ կառույցը եղել է Օտտավայի քաղաքապետարանի նստավայրը. քաղաքային իշխանությունները հողը նվիրաբերել են դաշնային կառավարությանը։ Դիրիժոր Ժան-Մարի Բոդեն եղել է ԱԱԿ-ի առաջին երաժշտական ղեկավարը (1969-1971)։ 2010 թվականի հունիսին Եղիսաբեթ II թագուհին, Կանադա կատարած թագավորական այցի ընթացքում, ԱԱԿ-ի դիմաց կատարել է կանադացի ջազ դաշնակահար Օսկար Պետերսոնի բրոնզե արձանի բացման արարողությունը[11]։

2014 թվականի փետրվարին կենտրոնը ներկայացրել է իր նոր լոգոն ու կարգախոսը` «Կանադան մեր բեմն է»։ Նախորդ լոգոն, որն օգտագործվում էր կենտրոնի բացումից ի վեր, պատրաստել էր Էռնեստ Ռոշը[12]։

Բեմահարթակներ խմբագրել

ԱԱԿ-ն ունի 4 բեմ`

  • Հարավային սրահ, ունի 2323 նստատեղ, ամենամեծ բեմն է, համարվում է Արվեստի ազգային կենտրոնի նվագախմբի, Օտտավայի սիմֆոնիկ նվագախմբի, Օտտավայի Լիրա օպերայի նստավայրը, ինչպես նաև այստեղ կազմակերպվում են բալետային և այլ խոշոր ցուցադրություններ։
  • Թատրոն, ունի 897 նստատեղ, հիմնականում օգտագործվում է թատերական և պարային միջոցառումների համար։ Այստեղ հանդես են գալիս անգլալեզու և ֆրանսալեզու թատերական ընկերությունները։
  • Ստուդիա, ունի 300 նստատեղ, թատերական բեմ։
  • 4-րդ բեմ, ունի 150 նստատեղ, բացվել է 2001 թվականին, այստեղ կազմակերպվում են տարբեր հասարակական միջոցառումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://nac-cna.ca/fr/legal/infosource
  2. https://laws-lois.justice.gc.ca/fra/lois/N-3/page-1.html#docCont
  3. https://laws-lois.justice.gc.ca/eng/acts/N-3/page-1.html
  4. 4,0 4,1 4,2 CAPACOA member directory — 2021.
  5. 5,0 5,1 catalog for the project of the Conseil québécois du théâtre — 2020.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Scène Pro (ֆր.)
  7. https://www.historicplaces.ca/fr/rep-reg/place-lieu.aspx?id=9091
  8. National Arts Centre, Directory of Designations of National Historic Significance of Canada
  9. «National Arts Centre National Historic Site of Canada». Canada's Historic Places. 2006 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  10. Barrie, Judy (1969 թ․ հունիսի 2), «40,000 agog but centre's debut shaky», The Ottawa Citizen, էջ 13
  11. Martin Knelman (2010 թ․ հունիսի 29). «Knelman: Oscar Peterson's piano lives on in Ottawa». Toronto Star. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  12. Adams, Jane (2014 թ․ փետրվարի 26). «National Arts Centre unveils first new logo in 45 years». The Globe and Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել