Արսիանի լեռնանցք, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Արսիանի լեռնաշխարհում, Արսիան լեռնագագաթից մոտ 2 կմ հյուսիս, Արդվինի շրջանում։ Բարձր 2070 մետր[1]։

Կազմված է թերթաքարերից և ավազաքարերից, տեղ-տեղ՝ հրաբխային ապարներից։ Արմ․ լանջերը խիստ մասնատված են Ճորոխ գետի՝ Օլթի, Արտանուջ, Մուրջախևի վտակներով։ Արլ․ աստիճանաձև լանջերը միաձուլվում են Արդահանի և Գյոլեհի գոգավորություններին։ Արլ-ում անջատվում են Կեմարի և Ուլզարի սարավանդանման լեռնաբազուկները։

Կլիման ցամաքային է՝ խստաշունչ ձմեռով, երկարատև հզոր ձնածածկույթով և զով ամառով։ Տարեկան տեղումները 500–900 մմ են, տարածված են անտառային և լեռնային սևահողերը, ենթալպյան և ալպյան մարգագետնային հողերը։ Լանջերը ստորոտում ծածկված են հաճարենու և շագանակենու, վերևում՝ հաճարենու և եղևնու անտառներով, ապա՝ ալպյան մարգագետիններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 458 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 113