Արսեն Օձելաշվիլի, (վրաց.՝ არსენა ოძელაშვილი, 1797[1], Քարթլի-Կախեթի թագավորություն - 1842[2], Մցխեթ), ավելի հայտնի է որպես Մարաբդի Արսեն, 19–րդ դարի առաջին կեսի գյուղացիական շարժման հերոս Վրաստանում։

Արսեն Օձելաշվիլի
არსენა ოძელაშვილი
Ծնվել է1797
ԾննդավայրՔարթլի-Կախեթի թագավորություն
Մահացել է1842
Մահվան վայրՄցխեթ
ՔաղաքացիությունՌուսաստանի դրոշը Ռուսական Կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Փաստագրական տեղեկություններ Արսենի գործունեության վերաբերյալ չեն պահպանվել։ Հայտնի է, որ նրան սպանել են ցարական ոստիկանները։ 1840-ական թվականներն Արսենի մասին ստեղծվել է ժողովրդական պոեմ, որը անվանեցին «Երգ Արսենի մասին», որն առաջին անգամ հրատարակվել է 1872 թվականին և վերահրատարակվել է 50 անգամ։ Արսենի կերպարը մարմնավորվել է սովետական թատրոնում և կինոյում (Ս․ Շանշիաշվիլու «Արսեն» դրաման և Մ․ Ճիաուրելու «Արսեն» կինոնկարը և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Որոշ հեղինակներ նշում են 1793 թվականը։
  2. Ստույգ հայտնի է, որ 1842 թվականի օգոստոսին հերոսն արդեն կենդանի չէր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 113