Արջտակ գարնանային

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Արջտակ գարնանային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Գնարբուկազգիներ
Տեսակ Արջտակ գարնանային
Լատիներեն անվանում
Cyclamen vernum


Արջտակ գարնանային (լատ.՝ Cyclamen vernum), գնարբուկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

Պալարավոր գեղազարդային խոտաբույս է, որն ունի 5-10 սմ բարձրություն։ Պալարների տրամագիծը 3-5 սմ է։ Տերևները լայն ձվաձև են, վերևից՝ սպիտակավուն, արծաթագույն խալերով, տակից՝ բոսորագույն, կարմիր։ Պսակի մասերը օվալ են, մեջտեղից վերև ամենամեծ լայնությամբ, մուգ վարդագույն, մանուշակագույն, հազվադեպ սպիտակավուն, հիմքի մոտ մուգ մանուշակագույն խալով են և ետծալի վրա սպիտակ խալիկներով[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի (Աչաջուր, Գետահովիտ, Կողբ) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Մեծ Կովկասում, Անդրկովկասում, Թալիշում, Թուրքիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1200 մ բարձրությունների վրա, անտառներում, անտառի եզրերին, բացատներում։ Ծաղկում է հունվար-մարտ ամիսներին, պտղաբերում՝ փետրվար-մարտին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Խոցելի տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիաների հավելվածում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրակացավում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6