Արուս Ղազումյան

խորհրդային հայ դերասան

Արուս Գուրգենի Ղազումյան (մարտի 8, 1909(1909-03-08), Իջևան, Հայաստան - նոյեմբերի 25, 1970(1970-11-25), Ստեփանակերտ, Արցախ), խորհրդային հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1955)։

Արուս Ղազումյան
Արուս Ղազումյան.jpg
Ծնվել էմարտի 8, 1909(1909-03-08)
ԾննդավայրԻջևան, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 25, 1970(1970-11-25) (61 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ, Արցախ
Մասնագիտությունթատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Արուս Ղազումյանը ծնվել է 1909 թվականի մարտի 8-ին Իջևան քաղաքում։ 1930 թվականին ավարտել է Երևանի թիվ 1 պետական (այժմ` Սունդուկյանի անվան) թատրոնի ստուդիան[1], խաղացել շրջիկ թատերախմբերում, 1934 թվականից` Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհի[2]:

Մահացել է 1970 թվականի նոյեմբերի 25-ին Ստեփանակերտում[2]։

Դերերը թատրոնումԽմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Գաբրիել Սունդուկյան Պեպո Կեկել,

Շուշան

Գ․ Թավրիզյան Մելիքի աղջիկը Նազլու
Հակոբ Պարոնյան Պաղտասար աղբար Անույշ
Ալեքսանդր Շիրվանզադե Մորգանի խնամին Նատաշա
Ա. Բարսեղյան Ծաղկասար Զվարթ
Ա. Պապայան Աշխարհն, այո, շուռ է եկել Նուբար
Ուիլյամ Շեքսպիր Օթելլո Դեզդեմոնա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Аруся Казумян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2018-01-22 
  2. 2,0 2,1 «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն : ՀԵՏԱԴԱՐՁ…»։ archive.li։ 2016-11-20։ Վերցված է 2018-01-02