Արոն Յոհանսոն
Արոն Յոհանսոն (անգլ.՝ Aron Jóhannsson; նոյեմբերի 10, 1990[1][2], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[3]), իսլանդական ծագմամբ ամերիկացի ֆուտբոլիստ, գերմանական «Վերդեր Բրեմեն» ակումբի և Միացյալ Նահանգների ազգային հավաքականի հարձակվող։ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | ամերիկացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 10, 1990[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[3] | ||||||||||||||
Հասակ | 184 սմ | ||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Արոնը ծնվել է ԱՄՆ-ում Իսլանդիայից եկած ուսանողների ընտանիքում։ Հայրը եղել է Յոհան Գիսլասոնը։ Երեք տարեկան հասակում նա իր ծնողների հետ վերադարձել է Իսլանդիա[4]։ Արոնը մշտապես բնակվում է Իսլանդիայում, բայց հաճախ է եղել ԱՄՆ-ում որպես ուսանողների փոխանակման ծրագրի մասնակից[5]։
Ակումբային կարիերա
խմբագրելԿարիերան Իսլանդիայում
խմբագրելԱրոն Յոհանսոնը «Ֆյոլնիր» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2005 թվականին նա կարճ ժամանակով տեղափոխվել է «Բրեյդաբլիկ» ակումբի ակադեմիա, իսկ 2006 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ սովորել և հանդես է եկել IMG Academy-ում[6]։ 2007 թվականին Արոնը վերադարձել է «Ֆոլնիր»։ 2008 թվականին նա ակումբի կազմում կատարել է իր դեբյուտը Իսլանդիայի առաջնությունում։ Իր երկրորդ մրցաշրջանում Արոնը 18 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ և հայտնվել մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։
«Օրխուս»
խմբագրել2010 թվականի ավարտին Արոն Յոհանսոնը տեղափոխվել է դանիական «Օրխուս» ակումբ։ 2011 թվականի ապրիլի 16-ին «Վիբորգ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Արոնը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ Ապրիլի 28-ին «Վիդովրե» ակումբի հետ հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Օրխուսի» կազմում[7]։ Արոն Յոհանսոնը օգնել է ակումբին հասնել բարձրագույն դիվիզիոն։ Հուլիսի 18-ին «Լյունգբյուի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[8], իսկ «Սյոներյյուսկա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը[9]։ 2012 թվականի օգոստոսի 8-ին «Հորսենս» ակումբի հետ հանդիպման ժամանակ Արոնը ձևակերպել է «պոկեր», ընդ որում նա սահմանել է Դանիայի առաջնության ռեկորդ` հեթ-տրիկ ձևակերպելով 3 րոպե 50 վայրկյանում[10]։ Չորս գոլ խփելու համար պահանջվել է 16 րոպե, ինչը նույնպես ռեկորդային ձեռքբերում է[11]։
ԱԶ
խմբագրել2013 թվականի հունվարին Արոնը տեղափոխվել է հոլանդական «ԱԶ» ֆուտբոլային ակումբ[12]։ Ապրիլի 7-ին ՆԵԿ-ի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Էրեդիվիզիում[13], իսկ մեկ շաբաթ անց խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Ուտրեխտի» դարպասը[14]։ Արոն Յոհանսոնն օգնել է իր ակումբին նվաճել Նիդերլանդների գավաթը։
Սեպտեմբերի 25-ին գավաթի խաղարկության՝ Ռոտերդամի «Սպարտայի» դեմ խաղի ժամանակ Արոնը ձևակերպել է հեթ-տրիկ[15], իսկ երեք օր անց առաջնության առաջատար ՊՍՎ-ի դեմ խաղում դարձել երկու գոլի հեղինակ[16]։
«Վերդեր»
խմբագրել2015 թվականի ամռանը Արոնը տեղափոխվել է գերմանական «Վերդեր»։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո։ Օգոստոսի 15-ին «Շալկե 04» ակումբի դեմ խաղում նա կատարել իր դեբյուտը Բունդեսլիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լևին Օզթունալին[17]։ Օգոստոսի 30-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում Արոնը խփել է իր առաջին գոլը բրեմենյան ակումբի կազմում՝ իրացնելով 11 մետրանոցը[18]։ Արոն Յոհանսոնը մրցաշրջանն սկսել է որպես «Վերդերի» մեկնարկային կազմի խաղացող, սակայն 2015 թվականի սեպտեմբերի վերջին նրա մոտ ախտորոշվել է ազդրի նյարդի բորբոքում, և հոկտեմբերի վերջին նա վիրահատվել է[19]։ Վնասվածքի պատճառով խաղացողը մի քանի ամիս խաղադաշտ դուրս չի եկել և միայն 2016 թվականի փետրվարի սկզբին է վերսկսել մարզումներ[20]։
Միջազգային կարիերա
խմբագրել2011 թվականին Արոն Յոհանսոնը կատարել է իր դեբյուտը Իսլանդիայի երիտասարդական հավաքականում, իսկ 2012 թվականին հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի և Շվեյցարիայի հավաքականների դեմ խաղերին, սակայն նա չի կարողացել կատարել իր նորամուտը հավաքականում, քանի որ ստացել էր վնասվածք[21]։ 2013 թվականի մայիսին ԱՄՆ-ի հավաքականի մարզիչ Յուրգեն Կլինսմանն Արոնին առաջարկել է խաղալ ԱՄՆ-ի հավաքականում, և Արոնը համաձայնել է[22]։
2013 թվականի օգոստոսի 14-ին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում Արոնը կատարել է իր դեբյուտը ԱՄՆ-ի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Էդի Ջոնսոնին[23]։ Հոկտեմբերի 15-ին աշխարհի գավաթի ընտրական փուլի՝ Պանամայի դեմ հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում, որը դարձել է հաղթական իր թիմի համար[24]։
2014 թվականին Արոնն ազգային հավաքականի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գանայի դեմ խաղին[25]։
2015 թվականին Արոն Յոհանսսոնը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖԻ Ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[26], Ճամայկայի[27], Կուբայի[28] և երկու անգամ Պանամայի[29][30] հավաքականների դեմ խաղերին։ Կուբայի դեմ խաղում Արոնը գոլ է խփել։
Գոլերն ԱՄՆ-ի հավաքականում
խմբագրել# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 15 հոկտեմբերի, 2013 | Սպորտ Աուտորիտ Ֆիլդ էտ Մայլ Հայ, Դենվեր, ԱՄՆ | Պանամա | 3:2 | 3:2 | ԱԱ 2014 որակավորում |
2. | 27 մայիսի, 2013 | Կենդլստիկ Պարկ, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ | Ադրբեջան | 2:0 | 2:0 | Ընկերական խաղ |
3. | 25 մարտի, 2015 | Ատլետիոն, Օրխուս, Դանիա | Դանիա | 1:2 | 3:2 | Ընկերական խաղ |
4. | 25 մարտի, 2015 | M&T Բանկ Սթեդիում, Բալտիմոր, ԱՄՆ | Կուբա | 3:0 | 6:0 | ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ 2015 |
Ձեռքբերումններ
խմբագրելԱկումբային
- Նեդերլանդների գավաթի դափնեկիր - 2012/2013
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «FIFA approves Johannsson's one-time switch to USA». Yahoo Sports. 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Meet Aron Johannsson — U.S. Soccer Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
- ↑ U.S. vs. Iceland: Aron Johannsson in big demand — SOCCER Արխիվացված 2013-08-06 Wayback Machine. Sporting News (September 18, 2012).
- ↑ «Видовре VS. Орхус 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 28.
- ↑ «Орхус VS. Люнгбю 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 18.
- ↑ «Сённерйюск VS. Орхус 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 7.
- ↑ «Хорсенс VS. Орхус 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 27.
- ↑ Ferdinand, Poul (27. august 2012). «Historisk målshow sænkede Horsens». Ekstra Bladet. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ AGF sælger Aron Jóhannsson til AZ Alkmaar | Sport | DR. Dr.dk.
- ↑ «НЕК VS. АЗ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 7.
- ↑ «АЗ VS. Утрехт 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 14.
- ↑ «АЗ VS. Спарта 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 25.
- ↑ «АЗ VS. ПСВ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Вердер VS. Шальке 04 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 15.
- ↑ «Вердер VS. Боруссия Мёнхенгладбах 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 30.
- ↑ «Aron Johannsson undergoes hip surgery» (անգլերեն). SBI Soccer. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Reed, Matt. (2016 թ․ փետրվարի 2). «Aron Johannsson returns to training with Werder Bremen» (անգլերեն). SBI Soccer. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Hópurinn er mætir Albaníu og Sviss». KSÍ (Icelandic). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ There is a huge opportunity to pick up a lot of points and put ourselves in a good position to qualify for Brazil Արխիվացված 2013-06-16 archive.today. U.S. Soccer.
- ↑ «Босния и Герцеговина VS. США 3:4» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Панама VS. США 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 15.
- ↑ «Гана VS. США 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 17.
- ↑ «США VS. Гаити 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
- ↑ «США VS. Ямайка 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
- ↑ «США VS. Куба 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 18.
- ↑ «Панама VS. США 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
- ↑ «США VS. Панама 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- AGF profile (դան.)
- Official Danish League stats (դան.)
- Ֆուտբոլիստի էջը uefa.com կայքում (անգլերեն)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Total Football կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոն Յոհանսոն» հոդվածին։ |