Արոն Բրենդ

իսրայելցի մանկական սրտաբան

Արոն Բրենդ-Օրաբան (եբրայերեն՝ אהרן בראנד-אורבן‎, փետրվարի 21, 1910(1910-02-21), Օզորկուվ, Zgierz County, Լեհաստան - ապրիլի 22, 1977(1977-04-22), Իսրայել), իսրայելցի մանկական սրտաբան, Երուսաղեմում գտնվող Իսրայելի բժշկական ասոցիացիայի նախագահ, Երուսաղեմի բժշկության ակադեմիայի հիմնադիր[1]։

Արոն Բրենդ
Ծնվել էփետրվարի 21, 1910(1910-02-21)
ԾննդավայրՕզորկուվ, Zgierz County, Լեհաստան
Մահացել էապրիլի 22, 1977(1977-04-22) (67 տարեկան)
Մահվան վայրԻսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունՀերցլիյա հրեական գիմնազիա, HU Berlin և Hochschule für die Wissenschaft des Judentums?
Մասնագիտությունսրտաբան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արոն Բրենդը ծնվել է 1910 թվականին Օզորկուվում, մեծացել է Կոլոյում, որտեղ հաճախել է հուդայական ավանդական դպրոց և հրեական գիմնազիա։ Նրա հայրը՝ Նաթանը, ջրաղացպան էր և զբաղվում էր հացահատիկի վաճառքով։ 1925 թվականին ջերմեռանդ սիոնիստ Նաթանը որդուն ուղարկում է Մանդատային Պաղեստին` ուսանելու Թել Ավիվի «Հերցլիա» գիմնազիայում[2]։ 1928 թվականին Բեռլինում ուսանում է փիլիսոփայություն և հրեագիտություն[3]։ Միաժամանակ սովորում է Բեռլինի համալսարանում և Հուդայականության ինստիտուտում (Hochschule für die Wissenschaft des Judentums)[2], որտեղ նրա համակուրսեցին է եղել Աբրամ Եշուա Հեշելը[4]։ 1935 թվականին Բրենդն ավարտել է դոկտորական թեզը Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Հումբոլդտ համալսարանում։ 1939 թվականի ամռանը Բրենդը վերադարձել է Լեհաստան և ամուսնացել Էսթեր Մալքայի (Մալա) հետ։ Բարեբախտաբար նրան Լեհաստանը լքել են նացիստների ներխուժումից մեկ օր առաջ։ Բրենդը դասավանդել է Երուսաղեմի Մա'ալե դպրոցում։ Զույգն ունեցել է երեք որդի՝ Աբրահամը, Նաթանը և Հաիմը։

Բժշկական կարիերա խմբագրել

1955 թվականին Բրենդը հիմնադրել է Երուսաղեմի բժշկության ակադեմիան։ 1964 թվականից մինչև մահը ղեկավարել է Երուսաղեմի Բիկուր Չոլիմի հիվանդանոցի մանկական բաժանմունքը։ Նա Իսրայելի բժշկական պատմության ինստիտուտի հիմնադիրն է և Ամերիկայի մանկաբուժության ակադեմիայի անդամ։ 1969-1970 թթ. եղել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի Հարվարդի քոլեջի այցելու մանկաբույժ-դոցենտ[5]։

Բրենդը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ բժշկության, փիլիսոփայության, գրականության և արվեստի մասին, առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ հանրության համար կազմակերպել է հարյուրավոր դասախոսություններ և սեմինարներ։

Մրցանակ խմբագրել

1976 թվականին Արոն Բրենդին շնորհվել է Հենրիետա Սոլդի անվան մրցանակ` հանրային առողջության բնագավառում ունեցած ներդրման համար[6]։

Հիշատակ խմբագրել

Երուսաղեմի Հար Նոֆ թաղամասի փողոցներից մեկը կոչվում է Արոն Բրենդի անունով[1]։

Հրատարակված աշխատանքներ խմբագրել

  • Mechanik von Ventilbildungen an den Brustorganen in ihren Beziehungen zum Pneumothorax. Thesis (doctoral)- Friedrich-Wilhelms-Universität zu Berlin, 1935 (In German)
  • The effect of added corticosteroids on the rates of recovery from beta-hemolytic streptococci in children with rheumatic fever under penicillin prophylaxis, Clinical Pediatrics,, vol. 16, 9[7]
  • Some Observations on the Epidemic of Asian Influenza in Jerusalem. International record of medicine, Volume 172, Hermes Press, 1959. p. 101
  • Polygot medical pocket dictionary. ha-Aḳademyah li-refuʼah bi-Yerushalayim, 1976. 308 pp.
  • Physical culture and medicine. (եբրայերեն՝ תרבות הגוף והרפואה‎). Wingate Institute. 1976. 104 pp.
  • The Mysterious Illness of Moses Mendelssohn, Koroth, 6:7-8 (1974), pp.421-426

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The Streets of Jerusalem: Who, what, why, Ronald L. Eisenberg
  2. 2,0 2,1 APF News, American Physicians Fellowship Inc. for the Israel Medical Association, Prof. Brand-Auraban of Jerusalem: A Saga of the Eternal Jew, March 1970, p.12
  3. Who's who in Israel and in the work for Israel abroad. Bronfman & Cohen Publications, 1973. p.75
  4. Abraham Joshua Heschel: Prophetic Witness, Edward Kaplan and Samuel Dresner
  5. E. Seidler. Judische Kinderarzte 1933-1945: Entrechtet, geflohen, ermordet, Jewish Pediatricians, Victims of Persecution 1933-1945. Karger Publishers, 2007. p.139-140
  6. Prof. Aron Brand-Auraban Memorial Volume edited by Haim Toren, Rubin Mass, Jerusalem, 1978
  7. «Article on Rheumatic fever». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.