Արշավիր Ղուկասյան
հայ վիրաբույժ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Ավանեսի Ղուկասյան ( փետրվարի 16, 1925, գյուղ Մոշխմհատ (ԼՂՀ Ասկերանի շրջան)- ապրիլի 4, 2004, Ստեփանակերտ), վիրաբույժ։
Ծնվել է | փետրվարի 16, 1925[1] |
---|---|
Ծննդավայր | Ասկերանի շրջան, Արցախ |
Մահացել է | ապրիլի 4, 2004 (79 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կենսագրություն խմբագրել
1944-1946 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
Ավարտել է Բաքվի պետական բժշկական համալսարանը (1953 թվական)։ 1953-1985 թվականներին՝ Ստեփանակերտի մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, գլխավոր բժիշկ։
1991 թվականին Վանք գյուղի հիվանդանոցում Ղուկասյանը հիմնել է վիրահատարան։ Հանրապետական հիվանդանոցում, Հադրութի, Մարտունիի ՊՇ-ների ռազմական գործողությունների առաջին գծի դաշտային հոսպիտալներում վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |