Արշակ Կիրակոսի Չորպաճյան (մոտ 1880, Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ- ?), հայ դեղագործ։

Արշակ Կիրակոսի Չորպաճյան
Ծնվել էմոտ 1880
ԾննդավայրՄարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ
Ազգությունհայ
ԿրթությունԱյնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջ,
Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունդեղագործ
ԿուսակցությունՀՅԴ
ԾնողներՀաջի Կիրակոս

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտ 1880 թվականին Հա­լե­պի նա­հան­գի Մա­րա­շի գա­վա­ռի կենտ­րոն Մա­րաշ քա­ղա­քում՝ Հաջի Կի­րա­կո­սի ըն­տա­նի­քում։ 1902 թվականին ավար­տել է Մա­րա­շի ազ­գա­յին վար­ժա­րա­նը։ 1902-1903 թվականներին դա­սա­վան­դել է Մա­րա­շի ազ­գա­յին վար­ժա­րա­նում։ 1904 թվականին ավար­տել է ամե­րի­կա­ցի միսիոներնե­րի Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։ 1907 թվականին ավար­տել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տի դե­ղա­գոր­ծա­կան բա­ժի­նը։ 1907 թվականին Եգիպտոս է տե­ղա­փոխ­վել։ Լի­նե­լով ՀՅԴ Կի­լի­կի­ա­յի շրջա­նի եռան­դուն ան­դամ­նե­րից մե­կը՝ 1907 թվականին ու­ղարկ­վել է Ժնև` ՀՅԴ «Դրոշակ» պաշ­տո­նա­թեր­թի խմբագ­րու­թյուն։ 1908 թվականին՝ օս­մա­նյան սահ­մա­նադ­րու­թյան վե­րա­հաս­տա­տու­մից հե­տո, Մարաշ է վե­րա­դար­ձել։

Ադանայի կոտորածի ժա­մա­նակ, որ­պես հե­ղա­փո­խա­կան-կազ­մա­կեր­պիչ, Մա­րա­շի Պա­տե­րազ­մա­կան ատյա­նը նրան դա­տա­պար­տել է մահ­վան։ Կա­րո­ղա­ցել է Թուրքիա­յից Եգիպտոս փախ­չել։ 1918 թվականին փոր­ձել է Թուր­քիա վե­րա­դառ­նալ, սա­կայն, տես­նե­լով Ադա­նա­յի ու Կի­լի­կի­ա­յի պայ­քար­նե­րը, ջար­դե­րը և հա­յա­թա­փու­մը, ստիպ­ված է եղել մեկ­նել Եգիպ­տոս, ուր դե­ղա­գոր­ծու­թյամբ է զբաղ­վել։ «Մա­րաշ» գրքի հրա­տա­րա­կու­թյա­նը նպաս­տել է ՀՅԴ գոր­ծու­նե­ու­թյան մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ տա­լով։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Գա­լուս­տե­ան Գրի­գոր Հ., Մա­րաշ կամ Գեր­մա­նիկ եւ հե­րոս Զէյ­թուն, Նիւ Եորք, 1988։